Տիգրան Սարգսյանը ՌԴ կենտրոնական բանկից առաջարկ չի ստացել![]() 30 հոկտեմբերի 2012 - 15:21 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ՌԴ կենտրոնական բանկից առաջարկ չի ստացել: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց վարչապետի մամուլի խոսնակ Հարություն Բերբերյանը: «Այդ լուրերը իրականությանը չեն համապատասխանում», -հավելեց նա: Հիշեցնենք, որ այսօր «Առավոտ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին առաջարկվել է ՌԴ Կենտրոնական բանկի նախագահի առաջին տեղակալի պաշտոնը: Ըստ թերթի՝ նման առաջարկով Տիգրան Սարգսյանին դիմել է անձամբ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը` Յալթայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ: Partner news Օրինագծին կողմ քվեարկեց 41 պատգամավոր, 66` դեմ և 1 ձեռնպահ
Բաքուն պետք է բանակցություններ սկսի ԼՂՀ հետ իր կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքների վերացման շուրջ` ներառյալ առկա ստատուս քվոն, ասել է նա Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման հեռանկարները Ազատության հրապարակում մեկնարկած հանրահավաքին ելույթ են ունենում Նախախորհրդարանի անդամները Partner news |