Հայ երիտասարդները վերջապես հրաժարվում են միջազգային հարաբերությունների ու տնտեսագիտության ֆակուլտետներից

Հայ երիտասարդները վերջապես  հրաժարվում են միջազգային հարաբերությունների ու տնտեսագիտության ֆակուլտետներից

PanARMENIAN.Net - 2013 թվականի հուլիսի 2-7-ը Գերմանիայի Դաշնային Հանրապետության Լայպցիգ քաղաքում Հայաստանի Մասնագիտական կրթական ուսումնական հաստատությունների ուսանողներն առաջին անգամ հնարավորություն կունենան մրցել 61 երկրների ուսանողների հետ՝ «Համաշխարհային հմտություններ» 42-րդ միջազգային մրցույթում: Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է ԿԳՆ-ից:

Ոսկերչություն, խոհարարություն մասնագիտությունների գծով «Հայաստանի հմտություններ» մրցույթի ազգային փուլը հաղթած ուսանողներն այսօր պարգևատրվել են շնորհակալագրերով և մրցանակներով:

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ասել է.«Գաղտնիք չէ, որ Հայաստանն այսօր ունի որակյալ աշխատուժի պակաս: Երկար տարիներ մեր հասարակության երիտասարդ հատվածը համակված էր մի մոլուցքով` բոլոր հնարավոր միջոցներով ստանալ բացառապես բարձրագույն կրթություն: Արդյունքում` նրանց զգալի մասն այսօր գործազուրկ է: Իսկ միայն այս տարի 11 հազար երիտասարդի կրթությունը շարունակելու ընտրությունը կանգ է առել միջին և նախնական մասնագիտական կրթօջախների վրա, որոնք սկսել են իրականում մատուցել աշխատաշուկայում պահանջված, գործատուների կողմից ակնկալվող կրթության մակարդակ»:

Նախարարի խոսքով՝ վերջին տարիներին պետությունը 50 տոկոսով ավելացրել է անվճար տեղերի քանակը նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտում, տասնյակ քոլեջներ վերազինվել են, վերանորոգվել, ամբողջությամբ վերանայվել է կրթական բովանդակությունը` մշակվում են կրթական նոր չափորոշիչներ, շարունակվում է մասնավոր հատվածի հետ համագործակցությունը` կրթական ծառայություններն ավելի որակյալ և նպատակային դարձնելու համար:

Նշենք, որ վերջին տարիների վիճակագրությունը փաստում է, որ հայ դիմորդները նախընտրում են Միջազգային հարաբերություններ, Տնտեսագիտության, Ռոմանոգերմանական բանասիրության ֆակուլտետները: Դիմորդների նախընտորւթյունները մի փոքր փոխվել են այս տարի: Օրինակ, 2012-2013թթ. ուսումնական տարում Երևանի պետական համալսարանի ամենապահանջված ֆակուլտետների ցանկում ավելացել է նաև Ինֆորմատիայի ֆակուլտետը:

Partner news
 Ուշագրավ
Արամ Գրիգորյան. Մենք պահանջելու ենք ՀԾԿՀ-ի ղեկավարի հրաժարականը
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից տարածքում տեղադրված բիոզուգարանը գործում է, իսկ Տաթևում տեխնիկական պատճառով այն չի շահագործվում
Նախարարը կոչ արեց իշխանության ներկայացուցիչներին, հետևելով ստեղծված ավանդույթին, կիսել այդ տոնը դպրոցականների հետ
Ընտանիքի հայրը վարչապետին խոստացել է, որ եթե կառավարության ղեկավարն իրեն օգնի տան հարցում, ապա անպայման կունենա նաև իր 12-րդ զավակին
Partner news