Արագածոտնի մարզում բեռնատար գնացքը բախվել է մեքենային. Կան տուժածներ

Արագածոտնի մարզում բեռնատար գնացքը բախվել է մեքենային. Կան տուժածներ

PanARMENIAN.Net - Այսօր,ժամը 13.15-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Արտենի գյուղի մոտակայքում, դեռևս չպարզված հանգամանքներում, բեռնատար գնացքը բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենային: Ըստ նախնական տվյալների կա հինգ տուժած: Դեպքի վայր են մեկնել Թալինի ՀՓՋ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը: Պատահարի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր Ն. Թադեվոսյանը (ծնված 1968թ.) տեղափոխվել է Արտենի գյուղի բժշկական կենտրոն, որտեղ մահացել է: Ուղևորներ Ժ. Եսայանը (ծնված 1961թ.), Զ. Եսայանը (ծնված 1995թ.),Մ. Թորոսյանը և Մ. Ավետիսյանը (ծնված 1968թ.) տեղախոխվել են Արմավիր քաղաքի բժշկական կենտրոն: ՀՀ ԱԻ նախարարությունից հայտնում են, որ դեպքի մասին կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Partner news
 Ուշագրավ
Մի շարք ակտիվիստների, այնուամենայնից, հաջողվել է շենք ներխուժել, բայց ոստիկանները նրանց դուրս են բերել
Համացանցում առավոտյան տեղեկություններ էին տարածվել, որ զոհված զինվորի ծնողները դին բերում են Երևան՝ Կառավարության դիմաց իրենց բողոքն արտահայտելու նպատակով
Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում նախապատրաստվում են նյութեր
Արտենիի գյուղապետ Գեղամ Խլղաթյանի խոսքով այս կարկուտը նախորդից շատ ավելի թույլ էր, բայց վնասներ պատճառել է
Partner news