Բացվել է Աջափնյակ վարչական շրջանի հիմնանորոգված հանգստյան գոտին

Բացվել է Աջափնյակ վարչական շրջանի հիմնանորոգված հանգստյան գոտին

PanARMENIAN.Net - Հայաստանի հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ մասնակցել է մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Հալաբյան-Մարգարյան փողոցների խաչմերուկին հարող տարածքում համայնքային ծրագրով այս տարի հիմնանորոգված հանգստյան գոտու հանդիսավոր բացմանը:

Երկրի ղեկավարին ներկայացնելով տասնամյակներ շարունակ անխնամ ու քայքայված տարածքի բարեկարգման աշխատանքների ծավալը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ 1.7 հա ընդհանուր տարածքով զբոսայգում, սահմանված չափորոշիչներին համապատասխան, կատարվել է գոյություն ունեցող մոտ 3000 քմ մակերեսով ջրավազանի հիմնանորոգում: Այգում տեղադրվել են գեղարվեստական ձևավորմամբ բետոնե սալեր, ամբողջությամբ փոխվել են բազալտե և բետոնե եզրաքարերը, կառուցվել և գործարկվել է երկու նոր ցայտաղբյուր:

Շրջելով և ծանոթանալով հանգստյան գոտում ստեղծված պայմաններին, Հանրապետության նախագահն ու Երևանի քաղաքապետը զրուցել են նաև զբոսայգում իրենց հանգիստն անցկացնող բնակիչների հետ: Օգտվելով առիթից բնակիչներն իրենց գոհունակությունն ու շնորհակալությունն են հայտնել հանրապետության նախագահին և Երևանի քաղաքապետին տասնամյակներ շարունակ անխնամ մնացած տարածքը կարճ ժամանակում բարեկարգելու և իրենց տնօրինմանը հանձնելու նախաձեռնության համար: Պատասխանելով լրագրողների հարցերին քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ մայրաքաղաքում հանգստի գոտիների ստեղծման ծրագիրը լինելու է շարունակական: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը նաև նշել է, որ վարչական շրջանների նմանատիպ կենտրոնների ստեղծման աշխատանքների ընթացքը մշտապես եղել է իր անմիջական հսկողության ներքո:

Partner news
 Ուշագրավ
«Եթե այս հարցը չեք կարողանում լուծել, ինչպե՞ս պետք է իրականացնեք կառավարության ծրագիրը»,- հարցերց պատգամավորը
Ծնողին հայտնել էին, որ այն հավաստագիրը, որով երեխան կարող էր անվճար բուժվել, այլևս պիտանի չէ
«Խորին վշտակցություն և զորակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների ընտանիքներին և ԱՄՆ բարեկամ ժողովրդին»,,-ասված է ՀՀ նախագահի ցավակցական հեռագրում
Իտալիայում արտադրված հատուկ ցանցը պաշտպանում է ոչ միայն կարկտահարությունից, այլ նաև ցրտահարությունից
Partner news