Անրի Ռենո. Կասկած չի կարող լինել, որ նախագահ Օլանդը կկատարի հայերին տված խոստումը![]() 30 հոկտեմբերի 2012 - 17:01 AMT PanARMENIAN.Net - Այսօր ԵՊՀ-ում միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների հետ հանդիպման ժամանակ Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն, պատասխանելով ուսանողների հարցերին, անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի և Ցեղասպանության թեմաներին: «Կասկած չի կարող լինել, որ նախագահ Օլանդ կկատարի իր խոստումը », - ասաց դեսպանը: Հիշեցնենք, որ Ֆրանսիայում Ցեղասպանության հերքումը քրեկանացնող օրինագծի նախագիծ է մշակվել 2011 թվականին, Ֆրանսուա Օլանդի նախորդի` Նիկոլյա Սարկոզիի նախագահության ժամանակ: Նույն թվականի դեկտեմբերին Սենատի ներքին պալատն օրինագիծը հավանության արժանացրեց, որից հետո Թուրքիան հայտարարեց Ֆրանսիայի հետ ռազմաքաղաքական և տնտեսական հարաբերությունների սառեցման մասին: Դրանից հետո, հունվարին, օրինագիծն ընդունեց նաև Սենատի վերին պալատը: Բայց Ֆրանսիայի Սահմանադրական Խորհուրդը համարեց, որ նախագիծը սահմանափակում է ազատ խոսքի իրավունքը: Նախագծի հեղինակ Վալերի Բուայեն պատրաստվում է օրինագիծը նորից ներկայացնել Սենատին, իսկ Ֆրանսիայի նախագահը նախընտրական քարոզարշավի ժամանակ խոստացել է ճանաչել այն: Անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման խնդրին` ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրի դեսպանն ասաց. «Ոչ ոք Հայաստանի և Ադրբեջանի փոխարեն չի կարող լուծում գտնել և խաղաղություն հաստատել: Հեշտ չէ, բայց լուծում կարելի է գտնել: Ֆրանսիայի նպատակը տարածաշրջանում և Հայաստանում քաղաքական կայունության ապահովումն է, բարեփոխումների իրականացումն ու Եվրամիության արևելյան գործընկերության ծրագրում ներառված երկրների հետ հարաբերությունների զարգացումը: Partner news ԱԳ նախարարն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ՀՀԿ խմբակցության ղեկավարն ԱԺ ամբիոնից պատասխանեց այս օրերին ընդդիմության ներկայացուցիչների հնչեցրած քննադատություններին «Եթե իշխանությունների մեջ կան մարդիկ, ովքեր այդպես չեն անի, մենք նրանցից պետք է ձերբազատվենք»,- ասաց նա Քննարկմանը հրավիրված են ԱԺ պատգամավորները, վարչապետը, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարը, ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը Partner news |