«Հայփոստ»-ը վերաբացեց Արմավիրի մարզի Մեծամոր և Մրգաշատ համայնքների բաժանմունքները![]() 30 հոկտեմբերի 2012 - 17:40 AMT PanARMENIAN.Net - Այսօր տեղի ունեցավ Արմավիրի մարզի Մեծամոր և Մրգաշատ համայնքների արդիականացված փոստային բաժանմունքների վերաբացման արարողությունը: Նորացված փոստային բաժանմունքների վերաբացմանը ներկա էին Մեծամոր և Մրգաշատ համայնքների ղեկավարները, «ՀայՓոստ» ՓԲԸ կոմերցիոն զարգացման տնօրեն Նարինե Սեֆերյանը, Հայփոստ ՓԲԸ աշխատակիցներ, տեղի բնակիչներ, հայտնում է ընկերության մամլո ծառայությունը: «ՀայՓոստ» ՓԲԸ հավատարմագրային կառավարիչ «ՀայՓոստ թրասթ մենեջմենթ»-ն առանձնակի ուշադրություն է դարձնում մարզերում «ՀայՓոստ»-ի պատշաճ ներկայությանը, փոստային և հարակից ծառայություների զարգացմանը: Հայփոստի մատուցած ծառայությունները հավասարապես հասանելի են թե’ քաղաքաներում, թե’ հեռավոր գյուղական համայնքներում: Յուրաքանչյուր արդիականացված բաժանմունք, ներառյալ` հետնամասը, ամբողջովին վերանորոգված է: Փոստային բաժանմունքներն ամբողջովին կահավորված և ձևավորված են` համաձայն «ՀայՓոստ»-ի նոր կերպարի: Շինարարական և արտաքին հարդարման աշխատանքներից բացի, այստեղ նորացվել են աշխատանքային չափորոշիչները, փոխվել են ենթակառուցվածքները, տեղադրվել են արդի ծրագրերին համապատասխանող նոր համակարգիչներ և սարքավորումներ: Փոստային բաժանմունքը հագեցած է անվտանգության արդիական համակարգերով, տեսագրող սարքավորումներով: Արդիականացված բաժանմունքներում ծառայությունները մատուցվում են ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների, նորարարական ծրագրերի, գլխամասի հետ առցանց կապի միջոցով, ինչը հնարավորություն է տալիս ավելի արագ և արդյունավետ փոստային, ֆինանսական և կոմերցիոն ծառայություններ մատուցել ազգաբնակչությանը: Ներդնելով ավելի ժամանակակից սուրհանդակային, ֆինանսական և կոմերցիոն ծառայություններ` «ՀայՓոստ թրասթ մենեջմենթ»-ը մտադիր է Հայաստանի Հանրապետությունում զարգացնել ավանդական փոստային ծառայությունները` «ՀայՓոստ»-ը դարձնելով ազգային առաջատար փոստային օպերատոր տարածաշրջանում: Partner news «Ափսոս չէ՞, որ հայկական դրոշով օդանավերը կանգնած են մնացել արևի տակ, այն ժամանակ, երբ կարող էին թռիչքներ իրականացնել», - նշեց նա: «Գազպրոմի» մասնաբաժինը «ՀայՌուսգազարդ» ընկերությունում ավելացնելու հարցն են քննարկել Ալեքսեյ Միլլերը և Արմեն Մովսիսյանը Նախատեսվում է, որ ջրի մատակարարման գինը կնվազի՝ 174, 059 դրամից նվազելով մինչև 166,044 դրամ 1 խմ ջրի համար Ֆինանսների նախարարն ընդունել է KfW-ի տարածաշրջանային տնօրենին Partner news |