Այսօր կբացվի կարմիր խաչի «Գթության խոհանոցը»![]() 31 հոկտեմբերի 2012 - 11:01 AMT PanARMENIAN.Net - Գերմանական կարմիր խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության կողմից մայրաքաղաքում իրականացվող բարեգործական ծրագրերին առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Գերմանական կարմիր խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության ներկայացուցիչ Կառլ-Հայնց Շայդեի հետ հանդիպման ժամանակ: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնում են Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: Ողջունելով հյուրերին քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել կազմակերպության կողմից մայրաքաղաքում իրականացվող բարեգործական ծրագրերի և մարդասիրական կարևոր առաքելության համար. «Շուրջ 20 տարի դուք մարդասիրական գործունեություն եք իրականացնում Հայաստանի՝ այդ թվում Երևանի տարածքում։ Իմ և երևանցիների անունից շնորհակալություն եմ հայտնում Ձեզ բարեգործական և անձնատուր աշխատանքի համար»,- ասել է Տարոն Մարգարյանը: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` հյուրերը նշել են, որ քաղաքապետարանի հետ արդյունավետ համագործակցությունը այսուհետ ևս կլինի շարունակական և արդեն այսօր կմեկնարկի Գերմանական կարմիր խաչ կազմակերպության հովանու ներքո գործող «Գթության խոհանոցի» 19-րդ շրջանի հերթական բացումը: Հանդիպման վերջում քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ քաղաքապետարանը միշտ պատրաստակամ է իր լիազորությունների շրջանակում աջակցել սոցիալական կարևորագույն նշանակություն ունեցող բարեգործական բոլոր նախաձեռնություններին։ Partner news Արամ Գրիգորյան. Մենք պահանջելու ենք ՀԾՀ-ի հրաժարականը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից տարածքում տեղադրված բիոզուգարանը գործում է, իսկ Տաթևում տեխնիկական պատճառով այն չի շահագործվում Նախարարը կոչ արեց իշխանության ներկայացուցիչներին, հետևելով ստեղծված ավանդույթին, կիսել այդ տոնը դպրոցականների հետ Ընտանիքի հայրը վարչապետին խոստացել է, որ եթե կառավարության ղեկավարն իրեն օգնի տան հարցում, ապա անպայման կունենա նաև իր 12-րդ զավակին Partner news |