Հայաստանը դեռ չի մշակել ՄԱԿ-ի՝ կանանց վերաբերող բանաձևերի կատարման ազգային ծրագիր![]() 31 հոկտեմբերի 2012 - 11:14 AMT PanARMENIAN.Net - Այսօր ՄԱԿ-ի Կանանց կազմակերպությունը ներկայացրել է ՄԱԿ-ի ԱԽ թիվ 1325, 1820, 1888 և 1889 բանաձևերի կատարման հաշվետվությունը: Բանաձևերը վերաբերում են հակամարտության գոտիներում կանանց անվտանգությանը: ՄԱԿ-ի Կանաց կազմակերպության անդրտարածաշրջանային ծրագրի ղեկավար Գրավիելա Պիգան առանձնացրեց հատկապես թիվ 1325 բանաձևը.« Այս բանաձևը հակամարտության շրջաններում կանանց վերապրած կենսափորձը կապակցում է միջազգային խաղաղության և անվտանգության պահպանությանը: Ամրագրում է կանանց դերը հակամարտությունների լուծման, բանակցությունների և վերականգնողական ախատանքների մեջ: Ընդունվել է 2000 թվականին»: Մյուս բանաձևերը վերաբերում են հակամարտությունների գոտիներում սեռական բռնության կանխարգելմանը: ՄԱԿ-ի կանաց կազմակերպության տվյալներով՝ Հայաստանի Հանրապետությունը դեռևս չի մշակել այդ բանաձևերից, մասնավորապես, 1325-ի կատարումն ապահովող միջոցառումների ազգային ծրագիր: Իսկ Վրաստանի փորձը գնահատվել է որպես օրինակ, որը կարող է նպաստել ուսուցմանը, տարածաշրջանային գործակցությանը կյանքի բոլոր բնագավառներում գենդերային հավասարաության ապահովման համար: ՄԱԿ-ի կանանաց կազմակերպությունը զեկույց ներկայացրեց Վրաստանի փորձով Հայաստանում բանաձևերի կատարումն ապահավող քայլերի համար: Զեկույցում ամփոփվել են ազգային ինստիտուցիոնալ ռեսուրսները, մարդկային կարողությունները, քարտեզագրվել են հասարակական կազմակերպությունների և ակտվիստների գործունեության շրջանները: Առաջարկվում է նաև իրագործել կարճ գնահատում Հայաստանյան խաղաղապահ ուժերի, ոստիկանության համակարգում աշխատելու կանանց հնարավորությունների համար: Partner news Ծնողին հայտնել էին, որ այն հավաստագիրը, որով երեխան կարող էր անվճար բուժվել, այլևս պիտանի չէ «Խորին վշտակցություն և զորակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների ընտանիքներին և ԱՄՆ բարեկամ ժողովրդին»,,-ասված է ՀՀ նախագահի ցավակցական հեռագրում Իտալիայում արտադրված հատուկ ցանցը պաշտպանում է ոչ միայն կարկտահարությունից, այլ նաև ցրտահարությունից «Կսպասենք մինչև հինգշաբթի»,-ասաց Հայկավանի գյուղապետը Partner news |