Կիսաքանդ հանրակացարանի բնակիչները. Շենքն անգամ ջուր և կոյուղի չունի (վիդեո)

Կիսաքանդ հանրակացարանի բնակիչները. Շենքն անգամ ջուր և կոյուղի չունի

PanARMENIAN.Net - 27-ամյա Լիանան, որը միայնակ մայր է և ունի 5 մանկահասակ երեխաներ, երբեք բնակարանում չի ապրել: Ինչպես իր բոլոր 5 երեխաները, այնպես էլ ինքը ծնվել և մեծացել է նախկինում «Լենտեքստիլ» կոմբինատին պատկանող հանրակացարանում, որը երկրաշարժի հետևաքով դարձավ վթարային , իսկ հետագա տարիներին կիսով չափ փլվեց, սակայն մինչև օրս տասնյակ ընտանիքներ շարունակում են այնտեղ բնակվել:

Այդ հանրակացարանը գտնվում է Գյումրու կենտրոնական մասում, Շիրակի մարզպետարանի և քաղաքային ոստիկանության հարևանությամբ ու ներկայումս մասնավոր անձի սեփականություն է: Այդ կիսախարխուլ քառահարկում մինչև օրս բնակվող մոտ 20 ընտանիքներից գրեթե կեսը նախկին ԽՍՍՀՄ-ի հանրապետություններից եկած, տարբեր ազգությունների պատկանող մարդիկ են: Նրանց գերակշիռ մասը պետության կողմից բնակարան ստանալու հավակնորդներ չեն: Կիսաքանդ այդ շենքում չկա կոմունալ որևէ հարմարություն, անգամ ջուր և կոյուղի: Բնակիչների համար որպես զուգարան ծառայում է նույն շենքի փլված հատվածը:

Կառույցում անգամ աստիճաններն են քանդված, և մի անզգույշ շարժումը կարող է ճակատագրական դառնալ:

«Շիրակ կենտրոնի» աշխատակիցներն այցելել են այս ենքի բնակիչներին:

Partner news
 Ուշագրավ
Մի շարք ակտիվիստների, այնուամենայնից, հաջողվել է շենք ներխուժել, բայց ոստիկանները նրանց դուրս են բերել
Համացանցում առավոտյան տեղեկություններ էին տարածվել, որ զոհված զինվորի ծնողները դին բերում են Երևան՝ Կառավարության դիմաց իրենց բողոքն արտահայտելու նպատակով
Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում նախապատրաստվում են նյութեր
Արտենիի գյուղապետ Գեղամ Խլղաթյանի խոսքով այս կարկուտը նախորդից շատ ավելի թույլ էր, բայց վնասներ պատճառել է
Partner news