Մարգարիտա Հովսեփյան. Բազմազավակությունը Հայաստանում պետք է խրախուսվի![]() 31 հոկտեմբերի 2012 - 12:02 AMT PanARMENIAN.Net - Բազմազավակությունը Հայաստանում պետք է խրախուսվի: Այդ մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում ասաց Բազմազավակ մայրերի աջակցության միավորում ՀԿ-ի նախագահ, իրավաբան Մարգարիտա Հովսեփյանը: «Պետք է պայմաններ ստեղծվեն, որպեսզի ընտանիքները ձգտեն շատ երեխաներ ունենալ: Դա կնպաստի ծնելիության աճին: Ցածր ծնելությունը վտանգում է մեր երկրի ապագան: Մեր տվյալներով Հայաստանում շուրջ 200 բազմազավակ ընտանիք կա, բայց նրանց թիվը շատ ավելին է»,- նշեց նա: Հոգաբարձուների խորհրդի անդամ, 11 երեխաների մայր Արմենուհի Մանուկյանն իր հերթին նշեց, որ Հայաստանի բնակչությունը շատ զավակներ է կորցրել արցախյան պատերազմի ժամանակ: «Այսօր ես մեկն եմ այն մայրերից, ովքեր շատ զավակներ են ունեցել, որպեսզի շատացնեն հայ ազգը: Հայաստանի օրենսդրության մեջ չկա որևէ կետ, որտեղ նշվի բազմազավակ մայր կամ բազմազավակ ընտանիք արտահայտությունը: Օրենքը մեզ ոչ մի կերպ չի աջակցում կամ պաշտպանում, իսկ մենք ունենք դրա կարիքը»,- ասաց նա: Անդրադառնալով հոկտեմբերի 23-ին նախագահի նստավայրի առջև ՀԿ կազմակերպված բողոքի ակցիային՜ Մարգարիտա Հովսեփյանը նշեց, որ իրենց պահանջն էր հանդիպել նախագահի հետ և ներկայացնել Հայաստանում բազմազավակ մայրերի դրությունը և անհրաժեշտ միջոցառումները՜ նրանց կյանքը հեշտացնելու համար: «Մենք պահանջում ենք, որպեսզի մեր կազմակերպությունը կառավարությանն առընթեր ճանաչվի, որպեսզի կարողանանք օգտվել այդ արտոնություններից՜ ապահովելու բազմազավակ ընտանիքների արժանապատիվ կյանքը: Այդ նպատակով դիմել ենք նաև կառավարությունը, բայց դեռևս պատասխան չենք ստացել»,- նշեց նա՜ հավելելով, որ կառավարությունում շուրջ մեկուկես տարի քննարկվում է 80 մլրդ արժողությամբ նախագիծը, որը դեռևս կարգավիճակ չի ստացել: Partner news Երևանի Խանջյան, Ալեք Մանուկյան, Տիգրան Մեծ փողոցներում այսօր դարձյալ խցանումներ են, որ արդեն մի քանի ժամ են տևում 2006 թվականի հունիսի 15-ին ընդունվել են «ՀՀ դրոշի մասին» և «ՀՀ զինանշանի մասին» օրենքները Ռիման արդեն մի քանի ամիս է` ապրում է ՍՕՍ մանկական գյուղում «Ծայրամասերից մարդիկ հասնում են կենտրոնո ու մնում շվարած, այդպես չի լինում»,-ասաց քանդակագործ Partner news |