Առաջին անգամ մեկ տեղում կներկայացվեն բոլոր այն խնդիրները, որոնք մտահոգում են վարորդներին

Առաջին անգամ մեկ տեղում  կներկայացվեն  բոլոր այն խնդիրները, որոնք  մտահոգում  են վարորդներին

PanARMENIAN.Net - Ավտովարորդներն իրենց իրավունքներին ծանոթանալու նոր հնարավորություն ունեն: «Աքիլես» ՀԿ-ն այսօր ներկայացրեց իրենց կայքում կատարված փոփոխությունները և «Առավել պաշտպանված վարորդ» ծրագիրը: Ըստ «Աքիլես» ՀԿ-ի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանի՝ 13 տարվա ընթացքում սա իրենց ամենաստացված ծրագրերից մեկն է: «Առավել պաշտպանված վարորդ» ծրագրով երեք հիմնական խնդիր է առաջ քաշվել՝ բարելավել achill.am կայքը, թեժ գծի և կայքի միջոցով խորհրդավություն տրամադրել և պաշտպանել վարորդների իրավունքները դատական ատյաններում:

Ծրագրին աջակցել է «Բաց հասարակություն հիմնադրամներ-Հայաստան» գրասենյակը, որի ներկայացուցիչ Մարիամ Վարդանյանը ծրագիրը բնորոշեց որպես շատ կարևոր և հաջողված: «Առավել պաշտպանված վարորդ» ծրագիրը, ըստ Հայաստանի երիտասարդ իրավապաշտպանների ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանի, կաևոր է այն տեսանկյունից, որ Հայաստանում կլինի իրազեկ վարորդ և քաղաքացի: «Դա կնպաստի իրավական պետության կայացմանը: Մենք նաև կարգապահ վարորդ դասիարակելու խնդիր ունենք»,- ծրագրի շնորհանդեսի ժամանակ ասաց Կարեն Զադոյանը:

«Աքիլես» ՀԿ-ի իրավաբան Արմինե Մկրտչյանը տեղեկացրեց, որ կայքում առաջին անգամ են ներկայացվում բոլոր այն խնդիրները, որ մտահոգում են վարորդներին:

Ավելացնենք, որ կայքն ունի տեղեկատվական-ուսուցողական բնույթ: Այստեղ տեղադրված են ոլորտին առնչվող մոտ 30 օրենքներ և կառավարության որոշումներ:

Partner news
 Ուշագրավ
Մի շարք ակտիվիստների, այնուամենայնից, հաջողվել է շենք ներխուժել, բայց ոստիկանները նրանց դուրս են բերել
Համացանցում առավոտյան տեղեկություններ էին տարածվել, որ զոհված զինվորի ծնողները դին բերում են Երևան՝ Կառավարության դիմաց իրենց բողոքն արտահայտելու նպատակով
Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում նախապատրաստվում են նյութեր
Արտենիի գյուղապետ Գեղամ Խլղաթյանի խոսքով այս կարկուտը նախորդից շատ ավելի թույլ էր, բայց վնասներ պատճառել է
Partner news