«Ես էլ» ֆիլմը Սիրակուզի միջազգային կինոփառատոնում 3 մրցանակ է շահել![]() PanARMENIAN.Net - Լիլիթ Մովսիսյանի «Ես էլ» ֆիլմը Նյու Յորքում անցկացվող Սիրակուզի միջազգային կինոփառատոնում արժանացել է 3 մրցանակի: Փառատոնի պաշտոնական մրցութային ծրագրում ֆիլմն արժանացել է գլխավոր մրցանակի «Լավագույն օպերատորական աշխատանք» անվանակարգում, իսկ «Լավագույն հնչյունաշար» և «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգերում` ժյուրիի հատուկ հիշատակման: «Ես էլ» կինոժապավենը Լիլիթ Մովսիսյանի և «ՏԱՈ փրոդաքշն»-ի առաջին համատեղ ֆիլմն է` նկարահանված 2012-ին: Ֆիլմի պատումի առանցքում ուժեղ և միաժամանակ տառապող երիտասարդ տղամարդու հոգեվիճակն է, որ զարգանում է հոգեբուժարանում: Գլխավոր դերերում հանդես են եկել Արսեն Գրիգորյանը, Հասմիկ Մուրադյանը և Նազենի Հովհաննիսյանը: Ֆիլմի բեմադրող օպերատորը Սուրեն Թադևոսյանն է: «Ես էլ» ֆիլմի հայաստանյան պրեմիերան տեղի է ունեցել «Ոսկե ծիրան» երևանյան 9-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում, որտեղ այն ընդգրկված էր «Կորիզ» միջազգային կարճամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագրում: Partner news «ДДТ»-ի լիդերը նշեց, որ մեծ ցանկություն ունի ճանաչել հայկական ռոքի ներկայացուցիչներին «Ոսկե Ծիրան» 10-րդ միջազգային կինոփառատոնը 96 երկրից 1200 հայտ է ստացել «Դիանա. Սիրո պատմությունը» ֆիլմի համաշխարհային պրեմիերան նախատեղված է 2013-ի օգոստոսին Ապրիլին «Փասիանի որսորդը» ստացել է ազգային կինոյի «Հայակ» մրցանակը` «լավագույն դեբյուտ» անվանակարգում Partner news |