«Արցախ» թիմը «Պատանի սամբիստ-2012» միջազգային մրցաշարում կիսել է 9-16 տեղերը![]() 31 հոկտեմբերի 2012 - 17:00 AMT PanARMENIAN.Net - «Պատանի սամբիստ-2012» միջազգային մրցաշարի եզրափակչում Ստեփանակերտի «Արցախ» թիմը կիսել է 9-16 տեղերը: Մրցաշարին մասնակցել են 24 թիմեր: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդել են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից, այդ արդյունքը բացառապես վատ ու կողմնակալ մրցավարության պատճառով է, որը բարձր մակարդակով կազմակերպված մրցաշարին ոչ մի կերպ չէր համապատասխանում: Բացի այդ մրցաշարի կազմակերպիչները՝ տեղի տալով ՌԴ ԱԳՆ պահանջին, խնդրել էին փոխել «Արցախ» անունը`դիվանագիտական անախորժությունների առաջ չկանգնելու համար: Այդ առաջարկը մերժվել է, և մրցաշարի ընթացքում թիմը հանդես է եկել իր անվամբ: Partner news Նորարարությունը ուժի մեջ կմտնի 2014-2015թթ. խաղաշրջանում Վերջին ժամանակներս կիսապաշտպանը հազվադեպ է հանդես գալիս «Կուբանի» հիմնական կազմում Ըստ մարզչի, հայ ֆուտբոլիստի տրանսֆերը կազմում է 30 մլն եվրո Ֆուտբոլիստը խոստովանել է, որ եզրափակչում որոշ ֆուտբոլիստներ հոգնած էին Partner news |