Կայացել է FREDA-ի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստ![]() 31 հոկտեմբերի 2012 - 17:10 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի (FREDA) հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, հայտնում է կառավարության մամլո ծառայությունը: Համաձայն օրակարգի` հաստատվել են FREDA-ի 2011 թ. ֆինանսատնտեսական գործունեության անկախ աուդիտ իրականացնող կազմակերպության կողմից ներկայացված ֆինանսական հաշվետվությունները և անկախ աուդիտորական եզրակացությունը, ինչպես նաև հիմնադրամի կողմից հրապարակվող և ՀՀ արդարադատության նախարարություն ներկայացվող հաշվետվության նախագիծը: Նիստում անդրադարձ է եղել ՀԳՏՏԶՀ Ներդրումային կոմիտեի անդամների թեկնածությունների վերահաստատման խնդրին: Խորհուրդը հաստատել է Ներդրումային կոմիտեի կանոնակարգում համապատասխան փոփոխություններ կատարելու առաջարկությունը: Արծարծվել է նաև հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմում փոփոխություններ կատարելու հարցը: Վարչապետ Սարգսյանը հանձնարարել է խորհրդի անդամներին ներկայացնել առաջարկություններ հնարավոր թեկնածուների վերաբերյալ` հոգաբարձուների խորհրդի, ինչպես նաև Ներդրումային կոմիտեի կազմում ընդգրկելու նպատակով: Ի թիվս այլ հարցերի, քննարկվել է FREDA-ի 2012 թ. առաջին ինն ամիսների գործունեության արդյունքները: Հիմնադրամի տնօրեն Տիգրան Խանիկյանը զեկուցել է ՀԳՏՏԶՀ ընթացիկ տարվա ներդրումային պորտֆելի կատարողականի վերաբերյալ: Partner news Գագիկ Մակարյան. Իսկ ո՞ւմ հաշվին է իրականացվելու սուբսիդավորումը Սնդդամթերքի անվտանգության ապահովումը ԵՄ հետ ազատ առևտրի մասին պայմանագրին Հայաստանի միանալու գլխավոր պայմաններից է Վահրամ Աթանեսյանն առաջարկեց համապատասխան տեղեկատվություն զետեղել օտարերկրյա ներդրողենրի համար Economist ամսագրում Նախօրեին ՀայՌուսգազարդ ընկերույունը դիմե«լ է Հանրային ծառայությունները կարգավորով հանձնաժողով և խնդրել է վերանայել գազի սակագինը Partner news |