Ընդլայնվել են վարչական շրջանների ղեկավարների լիազորությունները

Ընդլայնվել են վարչական  շրջանների  ղեկավարների  լիազորությունները

PanARMENIAN.Net - Երևան քաղաքի ավագանու այսօրվա նիստում ավագանու հավանությանն է արժանացել Հայաստանի Հանրապետության պաշտպանության գործում մատուցած համազգային նշանակության բացառիկ ծառայությունների համար հատուկ գնդի գումարտակի հրամանատար, հետմահու «Հայաստանի ազգային հերոս » բարձրագույն կոչումի արժանացած կապիտան Ջիվան Աբրահամյանի անվան հիմնադրամ հիմնելու նպատակով 22.19քմ մակերեսով ոչ բնակելի տարածքը անհատույց օտարելու մասին որոշման նախագիծը։ Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ավագանին միաձայն քվեարկությամբ հաստատել է նաև որոշման նախագիծը, համաձայն որի սահմանվել են քաղաքային նշանակության քաղաքաշինական և գովազդային գոտիները: Նշված որոշմամբ ընդլայնվել են վարչական շրջանների ղեկավարների լիազորությունները, ինչն առավել արդյունավետ կդարձնի տեղում քաղաքաշինական բնույթի հարցերի կարգավորումը: Բնակիչներն, ըստ այդմ, բնակարանաշինական որոշակի խնդիրներ այսուհետ կկարգավորեն անմիջականորեն վարչական շրջաններում ՝ տեղերում անվճար առաջարկվող օրինակելի նախագծերի միջոցով։

Նիստի ավարտին տեղի ունեցած հարցուպատասխանի ընթացքում մայրաքաղաքում աղբահանության կազմակերպմանը վերաբերող հարցի առնչությամբ, քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ այս տարի հայտարարված աղբահանության կազմակերպման միջազգային մրցույթի շրջանակում ութ կազմակերպություններ ներկայացրել են իրենց նախնական առաջարկները, որից հետո նրանց հետ ընթացել են բանակցություններ և արդեն նոյեմբեր ամսին բոլոր 8 կազմակերպությունները կներկայացնեն գնառաջարկներ ու բիզնես ծրագրեր, որոնց հիման վրա էլ կընտրվեն հաղթողները:

Հենաշարժողական խնդիրներ ունեցող քաղաքացիների վերգետնյա անցումներից օգտվելու հնարավորությունների ստեղծմանն առնչվող հարցին ի պատասխան քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ այժմ քննարկվում է և 2013թ-ին կառուցվելիք վերգետնյա անցումների նախագծերում հաշվի կառնվի խնդիրը և կգտնվեն համապատասխան լուծումներ:

Partner news
 Ուշագրավ
Մի շարք ակտիվիստների, այնուամենայնից, հաջողվել է շենք ներխուժել, բայց ոստիկանները նրանց դուրս են բերել
Համացանցում առավոտյան տեղեկություններ էին տարածվել, որ զոհված զինվորի ծնողները դին բերում են Երևան՝ Կառավարության դիմաց իրենց բողոքն արտահայտելու նպատակով
Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում նախապատրաստվում են նյութեր
Արտենիի գյուղապետ Գեղամ Խլղաթյանի խոսքով այս կարկուտը նախորդից շատ ավելի թույլ էր, բայց վնասներ պատճառել է
Partner news