Հոկտեմբերի վերջին չորեքշաբթին ՀՀ սփյուռքի նախարարի` քաղաքացիների ընդունելության օրն էր

Հոկտեմբերի վերջին չորեքշաբթին ՀՀ սփյուռքի նախարարի` քաղաքացիների ընդունելության օրն էր

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 30-ը` որպես ամսվա վերջին չորեքշաբթի, ՀՀ սփյուռքի նախարարի` քաղաքացիների ընդունելության օրն էր:

Նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հայաստանից և Սփյուռքից ժամանած բազմաթիվ քաղաքացիների:

Նախարարին դիմեցին սիրիահայեր, ում համար շարունակում է առաջնահերթ մնալ աշխատանքի տեղավորման հարցը, բարձրացվեցին այլ հարցեր ևս: Նախարարը նրանց ուղղորդեց «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպություն, ինչպես նաև տեղեկացրեց, որ սիրիահայերի հիմնախնդիրները ՀՀ կառավարության բոլոր գերատեսչությունների և համահայկական կազմակերպությունների ուշադրության կենտրոնում են:

Տարբեր երկրներից ժամանած սփյուռքահայերը նախարարին փոխանցեցին իրենց երկրների հայ համայնքներից շնորհակալական խոսքեր` ՀՀ սփյուռքի նախարարության իրականացրած գործունեության համար:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, լսելով յուրաքանչյուր հարցադրում, հանձնարարականներ տվեց նախարարության ստորաբաժանումներին` առավելագույն սեղմ ժամկետներում ուսումնասիրել բոլոր խնդիրները և ապահովել դրանց իրականացումը, հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը:

Partner news
 Ուշագրավ
Շինբարեկարգման վարչության պետը տեղում կճշտի, թե ինչու են ծառեր արմատներն ասֆալտապատվել
«Մեր քաղաքը» ֆեյսբուքյան խումբը հայտարարություն է տարածել` տեղեկացվելով, որ վաղը քլունգներով գնալու են «ազատելու» ծառերը
Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի Երևանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հապիին
Նորին Արքայական Մեծություն Ուելսի արքայազնը կայցելի Հայաստան որպես «Երևան, իմ սեր» բարեգործական հիմնադրամի հյուր
Partner news