Չինաստանում փորձարկել են 5-րդ սերնդի նոր կործանիչ![]() 1 նոյեմբերի 2012 - 09:58 AMT PanARMENIAN.Net - Չինաստանում կայացել «Ցզյան-31» հինգերորդ սերնդի կործանիչի փորձնական թռիչքը: Այդ մասին այսօր հաղորդել են չինական ԶԼՄ-ները: Նրանց տվյալներով, ՉԺՀ-ն ԱՄՆ-ից հետո դարձել է երկրորդ երկիրը, որը միաժամանակ մշակում է հինգերորդ սերնդի կործանիչների երկու մոդելներ: Չինական մեկ այլ նորագույն «Ցզզյան-20»-ի նման «Ցզյան-31»-ը կկիրառի «ստելս» տեխնլոգիան, որն այն քիչ նկատելի կդարձնի հակառակորդի ռադիոլոկացիոն կայանի համար: «Ցզյան-31»-ի թռիչքը կայացել է հոկտեմբերի 30-ին և նախատեսել մեքենայի ստուգում բարձր արագություններում մանևրելու ժամանակ: Մասնագետների կարծիքով, ինքնաթիռը դասվում է միջին կործանիչների շարքին և իր քաշային բնութագրերով գտնվում է ամերիկյան «Ֆ-15» և ռուսական «ՄԻԳ-29»-ի միջև: Partner news Վիրավորների մոտ Դամասկոսի բժիշկները հայտնաբերում են շնչարգելություն և բիբերի բնորոշ ռեակցիա Ադրբեջանը Ռուսաստանի կարևոր ռազմավարական գործընկերն է Անդրկովկասում և Կասպից տարածաշրջանում, ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության ՃԿԿ օպերատիվ խումբը Այսօր Թուրքիայի վարչապետը ԱՄՆ-ում ընթացող 4-օրյա այցի շրջանակներում հանդիպել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ Partner news |