Իվետա Տոնոյանը՝ Գագիկ Ծառուկյան-Լևոն Տեր-Պետրոսյան հանդիպման մասին

Իվետա Տոնոյանը՝ Գագիկ Ծառուկյան-Լևոն Տեր-Պետրոսյան հանդիպման մասին

PanARMENIAN.Net - Երեկ տեղի է ունեցել ԲՀԿ նիստ, որը վարել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Նիստին մասնակցել են ԲՀԿ խորհրդարանական խմբակցության պատգամավորներ և կուսակցության քաղաքական խորհրդի անդամներ: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը: Նա նշեց նաև, որ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն:

Իվետա Տոնոյանը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց, որ առաջիկայում Գագիկ Ծառուկյանը հանդպելու է Հայաստանի առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ:

Նշենք, որ «Ժողովուրդ» օրաթերթն իր այսօրվա համարում հղում անելով իր աղբյուրներին գրել էր .« ԲՀԿ առաջնորդն ասել է, որ անհրաժեշտության դեպքում, երբ ժամանակը գա, կհանդիպի նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին»:

Partner news
 Ուշագրավ
ՀՀԿ խմբակցության ղեկավարն ԱԺ ամբիոնից պատասխանեց այս օրերին ընդդիմության ներկայացուցիչների հնչեցրած քննադատություններին
«Եթե իշխանությունների մեջ կան մարդիկ, ովքեր այդպես չեն անի, մենք նրանցից պետք է ձերբազատվենք»,- ասաց նա
Քննարկմանը հրավիրված են ԱԺ պատգամավորները, վարչապետը, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարը, ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը
Partner news