Մոսկվայում բարեգործական ֆուտբոլային հանդիպում կկայանա ի նպաստ արցախցի կարիքավոր ընտանիքի![]() 1 նոյեմբերի 2012 - 12:51 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 3-ին Մոսկվայի «Նոր լիգա» համալիրում տեղի կունենա բարեգործական ֆուտբոլային հանդիպում, որի կազմակերպիչներն են Մոսկվայի Հայ երիտասարդության ասոցիացիան և A.F.G. United-ը: Այդ օրը կհանդիպեն հայկական երիտասարդական կազմակերպության ու Հայաստանի հավաքականի երկրպագուների պաշտոնական խմբի թիմերը: Կտեղադրվեն հանգանակության համար նախատեսված արկղեր: Բոլոր հանգանակված միջոցները կհատկացվեն արցախցի կարիքավոր ընտանիքին: Զաքարյանների ընտանիքին նյութական օգնություն է հարկավոր թոքախտից բուժվելու համար: Բուժման արժեքը մեկ օրվա համար կազմում է 8500 ռուբլի, ամբողջական բուժման համար հարկավոր է հավաքել 1 530 000 ռուբլի: Այս միջոցառումը օժանդակության ու աջակցության այլ միջոցառումների շարքից է, PanARMENIAN.Net ին են հայտնել Մոսկվայի Հայ երիտասարդության ասոցիացիայի մամլո ծառայությունից: Partner news Մխիթարյան. Այժմ ես «Շախտյորի» խաղացող եմ և իմ բոլոր մտքերը կապված են այդ ակումբի հետ Նա հաղթել է իր բոլոր մրցակիցներին և հասել մինչև եզրափակիչ Մայիսի 21-ին հայ ֆուտբոլիստները 1-ին հանդիպումն են անցկացնելու Ամռանը «Կուբանի» 23-ամյա հարձակողական ոճի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը, հավանաբար, կլքի իր թիմը Partner news |