Զոհվել է սիրիական Հոմսի վերջին քրիստոնյան![]() 1 նոյեմբերի 2012 - 15:28 AMT PanARMENIAN.Net - Ուղղափառ Էլիաս Մանսուրը, վերջին քրիստոնյան, որը մնացել էր պատերազմական Հոմսում, զոհվել է փոխհրաձգության ժամանակ, չորեքշաբթի հայտնել է Վատիկանի Fides գործակալությունը: Գործակալության թղթակցին չհաջողվեց պարզել, թե ով է կրակել Մանսուրի վրա՝ ապստամբները թե կառավարական զորքերը: Հոմսի բնակիչը, որը 84 տարեկան էր, ավելի վաղ հրաժարվել էր լքել իր տունը ու հեռանալ այլ քրիստոնյաների հետ, որոնք լքեցին քաղաքը՝ փախչելով պատերազմական գործողություններից: Վադի Սայեհի փողոցը մինչ օրս շարունակում է կատաղի մարտերի ասպարեզ հանդիսանալ: Ըստ Fides-ի, այնտեղ կառավարական ուժերին հաջողվել է շրջապատել մի խումբ ապստամբների, այժմ նրանց ոչնչացման գործողությունն ընթացքի մեջ է: Partner news Հիվանդանոց է տեղափոխվել 230 վիրավոր, այդ թվում 45 երեխա Զինծառայողներին տեղափոխող ավտոմեքենան վթարվել է, 10 զինվոր վնասվածք է ստացել Վիրավորների մոտ Դամասկոսի բժիշկները հայտնաբերում են շնչարգելություն և բիբերի բնորոշ ռեակցիա Ադրբեջանը Ռուսաստանի կարևոր ռազմավարական գործընկերն է Անդրկովկասում և Կասպից տարածաշրջանում, ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը Partner news |