Զարուհի Փոստանջյանը նախագահին և վարչապետին խնդրում է հարգել ՀՀ օրենքները![]() 1 նոյեմբերի 2012 - 16:00 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը Հանրապետության նախագահին և վարչապետին խնդրում է հարգել Հայաստանի Հանրապետության օրենքները և վերացնել ՀՀԿ-ի կողմից պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին պատկանող շենքերի անօրինական օգտագործումը: Այս մասին հայտնում է «Ժառանգություն» խմբակցության մամուլի ծառայությունը: Բանն այն է, որ սեպտեմբերի 13-ին Զարուհի Փոստանջյանը պատգամավորական հարցում էր հղել ՀՀ վարչապետին: Նա հարցման մեջ խնդրել է տեղեկացնել, թե պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների զբաղեցրած շենքերի` քաղաքապետարանների, թաղապետարանների, գյուղապետարանների, մշակույթի տների եւ այլն, որ տարածքներն են վարձակալությամբ կամ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել Հայաստանի Հանրապետական կուսակցությանը: Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների զբաղեցրած շենքերի որ տարածքներն են վարձակալվում կամ անհատույց օգտագործվում` Հայաստանի Հանրապետական կուսակցության ցուցապաստառները, դրոշները, պատկերանշանը տեղադրելու համար: Զարուհի Փոստանջյանին կառավարությունից պատասխանել էին, որ ՀՀԿ-ին տրամադրված տարածքների ցանկը՝ ըստ գտնվելու վայրի, թվով 5-են. երկուսը` Երևանում, երկուսը` Արագածոտնի մարզի Թալին ու Ծաղկահովիտ համայնքներում և մեկը` Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում: Կառավարությունը հայտնել է նաև, որ ՀՀԿ-ի կողմից ցուցապաստառներ, դրոշներ, պատկերանշաններ տեղադրելու համար վարձակալված կամ անհատույց օգտագործման տրամադրված պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններին պատկանող տարածքներ չկան: «Իրականում ՀՀԿ-ի կողմից պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին պատկանող շենքերի և հանրային տարածքների անօրինական օգտագործումը համատարած է և անհերքելի: Հիմք ընդունելով վերոգրյալը` հորդորում և պահանջում եմ անհապաղ վերացնել ապօրինությունները, այլապես ստիպված եմ լինելու ծանրաբեռնել դատական համակարգը` Ձեր կողմից ղեկավարվող կուսակցության անօրինական գործունեության դեմ դատական հայց ներկայացնելով: Միևնույն ժամանակ պատրաստակամություն եմ հայտնում անձամբ Ձեզ ուղեկցել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին պատկանող շենքեր և հանրային տարածքներ, որտեղ ՀՀԿ-ն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ համատեղ ծավալել է վերոհիշյալ ապօրինի գործունեությունը»,- նշված է Զարուհի Փոստանջյանի՝ նախագահին և վարչապետին ուղղված նամակում: Partner news Գրիգորի Այվազյանը պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել Ադրբեջանում հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին ՀՀԿ-ի համար ամենաբարենպաստ պայմաններն են արմատական բարեփոխումներ կատարելու համար, կարծում է Խոսրով Հարությունյանը Նա նկատեց, որ գազը մեկ տարուց ավելի թանկացել է, սակայն այդ մասին միայն ընտրություններից հետո հայտարարեցին Այս առիթով Ստրասբուրգ է մեկնել ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Partner news |