Պարտիզաններ ԱԳՆ-ում. Կայցելի՞ արդյոք Բերդիմուհամեդովը Հայաստան![]() PanARMENIAN.Net - Որոշ ԶԼՄ-ներում, հատկապես ադրբեջանական, այսօր` նոյեմբերի 1-ին, տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ Թուրքմենստանի նախագահ Ղուրբանգուլի Բերդիմուհամեդովն այցելելու է Հայաստան: Ըստ հաղորդագրությունների, Երևանում նա կքննարկի երկու երկրների համագործակցությանն առնչվող հարցեր: PanARMENIAN.Net ի թղթակիցը դիմեց ՀՀ ԱԳՆ՝ խնդրելով պարզաբանումներ տալ այս հաղորդագրության վերաբերյալ: «Բոլոր բարձրաստիճան պաշտոնյաների այցերի մասին մենք կիրազեկենք պատշաճ ժամկետներում»,-հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամլո քարոտւղար Տիգրան Բալայանը: Ստացվում է, որ ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի տեղեկացված են պաշտոնյաների այցերի մասին Հայաստան, քան հայկական: Դեռ սեպտեմբերի 5-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպմանը Թուրքմենստանի ԱԳ նախարար Վեպա Հաջիևը հայտնել էր, որ Ղուրբանգուլի Բերդիմուհամեդովը մտադիր է այցելել Երևան, այցի ժամկետը չէր նշվել: Partner news
Բաքուն պետք է բանակցություններ սկսի ԼՂՀ հետ իր կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքների վերացման շուրջ` ներառյալ առկա ստատուս քվոն, ասել է նա Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման հեռանկարները Ազատության հրապարակում մեկնարկած հանրահավաքին ելույթ են ունենում Նախախորհրդարանի անդամները Գրիգորի Այվազյանը պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել Ադրբեջանում հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին Partner news |