ՊՆ բեռնատարը շրջվել է. 4 զինծառայող մահացել է, 15-ը՝ վիրավորվել

ՊՆ բեռնատարը շրջվել է.  4 զինծառայող մահացել է, 15-ը՝ վիրավորվել

PanARMENIAN.Net - Այս գիշեր Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհին` Հարուրի ձորի տարածքում վթարի է ենթարկվել «ՈւՐԱԼ» մակնիշի բեռնատար ավտոմեքենա:

ՊՆ մամուլի խոսնակի փոխանցմամբ` վթարի հետևանքով մահացել են մեքենայի վարորդ` պայմանագրային զինծառայողներ Արթուր Երեմյանը (Ապարան, գ. Մուլքի), Մանվել Ապիջանյանը (Արմավիրի մարզ, գ. Վանանդ), Սանասար Փիլոյանը (Արմավիրի մարզ, գ. Վանանդ) և Գագիկ Վարդանյանը (Արմավիրի մարզ, գ. Մրգաշատ): Վթարի հետևանքով 15 զինծառայող հոսպիտալացվել են և գտնվում են Վարդենիսի զինվորական հոսպիտալում: Նրանց անունները ևս հայտնի են. Ավետիսյան Կարեն Կամոյի,Գևորգյան Գևորգ Մնացականի,Եղիազարյան Վարազդատ Գարեգինի,Եղիազարյան Արթուր Գարեգինի, Զաքարյան Սարգիս Ռուստամի, Մուրադյան Արման Մանվելի,Խաչատրյան Մանուկ Լևուշի, Խաչատրյան Էդիկ Ռաֆիկի,Մնացականյան Աշոտ Կոլյայի, Թալոյան Բաբկեն Գուրգենի, ԵրեմյանՄխիթար Վալերիկի,Գոմցյան Սանասար Ռոբերտի,Հարությունյան Դավիթ Ռաֆիկի,Հովհաննիսյան Կարեն Հրաչիկի,Սահակյան Արմենակ Լիպարիտի:

Partner news
 Ուշագրավ
«Կսպասենք մինչև հինգշաբթի»,-ասաց Հայկավանի գյուղապետը
Կրակոցները տեսել և լսել են Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի բնակիչները
Վլադիմիր Հակոբյանը երեք տարի առաջ եկավ մայրաքաղաք` իր արվեստը տարածելու, գրքերը տպագրելու և լարախաղացությամբ գումար վաստակելու
Մի շարք ակտիվիստների, այնուամենայնից, հաջողվել է շենք ներխուժել, բայց ոստիկանները նրանց դուրս են բերել
Partner news