«Ժողովուրդ». «Սթար» սուպերմարկետների ցանցը վաճառվում է![]() 2 նոյեմբերի 2012 - 10:46 AMT PanARMENIAN.Net - «Ժողովուրդ» թերթի հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ «Սթար»-ի սեփականատեր Գևորգ Աֆանդյանը կուտակած պարտքերի պատճառով վաճառում է «Սթար» սուպերմարկետների ցանցը: Իր նախորդ համարներում «Ժողովուրդ»-ը գրել է, որ ընկերության ունեցած ֆինանսական խնդիրների մասին խոսում են նաև «Սթար»-ի հետ համագործակցող մի շարք ընկերությունների ներկայացուցիչներ: Հարցին, թե ինչքան պարտքի պատճառով է վաճառվում «Սթար»-ը, ընկերության մարքեթինգի և գովազդի բաժնի պետ Արսեն Մանասյանը պատասխանել է, որ նման բան չկա, և մատակարարների հետ նրանք աշխատում են հատուկ ծրագրով: «Սա անհեթեթություն է, շուկայի մակարդակի զրույցներ»: Մինչդեռ թերթի աղբյուրները հավաստիացնում են, որ «Սթար»-ի կուտակած պարտքերը բավական մեծ են: Partner news Ծնողին հայտնել էին, որ այն հավաստագիրը, որով երեխան կարող էր անվճար բուժվել, այլևս պիտանի չէ «Խորին վշտակցություն և զորակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների ընտանիքներին և ԱՄՆ բարեկամ ժողովրդին»,,-ասված է ՀՀ նախագահի ցավակցական հեռագրում Իտալիայում արտադրված հատուկ ցանցը պաշտպանում է ոչ միայն կարկտահարությունից, այլ նաև ցրտահարությունից «Կսպասենք մինչև հինգշաբթի»,-ասաց Հայկավանի գյուղապետը Partner news |