Հայաստանը ԱԷԿ-ում անցկացված սթրես-թեստերի արդյունքները ԵՄ-ին կներկայացնի 2013թ. մայիսին![]() 2 նոյեմբերի 2012 - 12:48 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը, չսպասելով ԵՄ խոստացած օժանդակությանը, սկսել է սթրես-թեստերի անցկացումը հայկական ԱԷԿ-ում: Ինչպես պարզաբանել է ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը, նման որոշում է կայացվել այն պատճառով, որ ԵՄ-ն ուշացրեց համապատասխան միջոցառումները: «Արդեն կան սթրես-թեստերի նախնական արդյունքները, մենք սպասում ենք փաստաթղթի քննարկմանը ԵՄ փորձագետների կողմից: Առաջին արդյունքները կներկայացվեն կոմիտեին փետրվար-մարտին, որից հետո մինչև մայիս դրանք պաշտոնապես կուղարկվեն ԵՄ քննարկմանը»,-ասել է նա: Փորձագետը հավելել է, որ Հայաստանը, ինչպես մյուս երկրները «Ֆուկուսիմայի» աղետից հետո, պատրաստվում է վերանայել անվտանգության ապահովման տեխնիկական մոտեցումները, որոնք հաշվի կառնվեն նոր էներգաբլոկի շինարարության ժամանակ և գործող կայանի անվտանգության ապահովման համար: Մարտիրոսյանը հայտնել է, որ հաջորդ շաբաթ կառավարությանը կներկայացվի ատոմակայանների անվտանգության ապահովման նոր նորմատիվային տեխնիկական բազան: Partner news Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ գործընթացը հետաձգել են 2 տարով, իսկ պատճառը ֆինանսական միջոցներն օպտիմալ կառավարելու խնդիրն է ԿԲ. Հայաստանի ֆինանսական հատվածն առաջին անգամը չէ, որ ընդառաջում է վարկառուներին Գագիկ Մակարյան. Իսկ ո՞ւմ հաշվին է իրականացվելու սուբսիդավորումը Սնդդամթերքի անվտանգության ապահովումը ԵՄ հետ ազատ առևտրի մասին պայմանագրին Հայաստանի միանալու գլխավոր պայմաններից է Partner news |