Նաիրա Զոհրաբյանը հերքում է. «Գագիկ Ծառուկյանը Սերժ Սարգսյանին սատարելու մասին ոչինչ չի ասել»

Նաիրա Զոհրաբյանը հերքում է. «Գագիկ Ծառուկյանը Սերժ Սարգսյանին սատարելու մասին ոչինչ չի ասել»

PanARMENIAN.Net - Բոլոր տեսակի հղումներով և հավաստի աղբյուրներով հաղորդված տեղեկությունները, նախորդ օրը կոնյակի գործարանում տեղի ունեցած քաղաքական նիստից, իրականությանը չեն համապատասխանում: «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հերքեց մամուլում տարածված այն տեղեկությունը, թե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և Սերժ Սարգսյանի միջև վերջնական համաձայնություն է կայացվել ու ԲՀԿ-ն կսատարի գործող նախագահին:

«Նախագահական ընտրությունների վերաբերյալ ԲՀԿ-ն իր որոշումը կհրապարակի այն ժամանակ, երբ, որ մենք հարմար կգտնենք, ոչ թե երբ, որ այս կամ այն ուժեր կփորձեն որևէ լրատվամիջոցում տեղադրել չճշտված, իրենց համար ցանկալի տեղեկատվություն: Այն, ինչ տպագրված է այդ թերթում, չի համապատասխանում իրականությանը»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Հիշեցնենք, որ ԲՀԿ-ի՝ գործող նախագահին սատարելու մասին տեղեկությունը հայտնել էր «Հրապարակ օրաթերթը: Թերթը նաև գրել էր, որ սատարելու մասին հայտարարությունը կլինի մինչև նոյեմբերի վերջ:

Partner news
 Ուշագրավ
Բաքուն պետք է բանակցություններ սկսի ԼՂՀ հետ իր կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքների վերացման շուրջ` ներառյալ առկա ստատուս քվոն, ասել է նա
Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման հեռանկարները
Ազատության հրապարակում մեկնարկած հանրահավաքին ելույթ են ունենում Նախախորհրդարանի անդամները
Partner news