Էրիսլենդի Լարա. Ես կստիպեմ Վանես Մարտիրոսյանին պատասխան տալ իր արտահայտությունների համար![]() 2 նոյեմբերի 2012 - 14:09 AMT PanARMENIAN.Net - Էրիսլենդի Լարան (Կուբա), որը նոյեմբերի 10-ին Լաս Վեգասում մենամարտ կանցկացնի Վանես Մարտիրոսյանի դեմ, ասել է, որ իր նպատակը միայն հաղթանակն է: «Վանեսը մենամարտելու է միայն այն պատճառով, որ 2010 թվականից սկսած անհեթեթություններ է ասել: Ես մտադիր եմ ստիպել նրան վճարել իր արտահայտությունների համար»,-Լարային է մեջբերում fightnews.com.-ը: Լարան ասել է, որ լավ մարզումներ է անցկացրել և պատրաստ է մենամարտել աշխարհի չեմպիոնների հետ, սակայն նրա ճանապարհին կանգնած է Մարտիրոսյանը: Այս մենամարտի հաղթողը կդառնա WBC վարկածով առաջին միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոնի պարտադիր հավակնորդ: Այժմ այդ տիտղոսը պատկանում է մեքսիկացի Սաուլ Ալվարեսին: Partner news Աբրահամ: Եթե Զաուրլենդը համաձայնության չգա իմ փաստաբանի հետ, ես չեմ մենամարտելու Նախապատրաստական վերջին փուլը Հայաստանի հավաքականը սկսելու է հունիսի 25-ից Հայաստանի հավաքականը հունիսի 20-ից հավաք կանցկացնի Ծաղկաձորում Առաջին հանդիպմանը Մորենոն հաղթել է Կենտիկյանին մրցավարների որոշմամբ Partner news |