«Սենդի» փոթորկի զոհերի թիվը հասել է 157

«Սենդի» փոթորկի զոհերի թիվը հասել է 157

PanARMENIAN.Net - «Սենդի» փոթորիկը 88 մարդու կյանք է խլել ԱՄՆ-ում: Այդ մասին հայտնել է ԱՄՆ կառավարության ներկայացուցիչը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Ընդհանուր առմամբ տարերքի հարվածից 157 մարդ է զոհվել՝ 67-ը Կարիբյան կղզիներում և երկուսը Կանադայում: ԱՄՆ-ում զոհերի մեծ մասը գրանցվել է Նյու Յորքի նահանգում:

Առանց էլեկտրականության է մնում 4,9 մլն ԱՄՆ բնակիչ, այդ թվում 500 հազարը Նյու Յորքում:

Օդերևութաբանները զգուշացնում են, որ ԱՄՆ Արևելյան ափին նոր փոթորիկ է սպառնում արդեն հաջորդ շաբաթ: «Այն «Սենդիի» պես ավերիչ չի լինի և կբերի ոչ թե հորդառատ անձրևներ, այլ ձյուն»,-ասում են նրանք:

Partner news
 Ուշագրավ
Հիվանդանոց է տեղափոխվել 230 վիրավոր, այդ թվում 45 երեխա
Զինծառայողներին տեղափոխող ավտոմեքենան վթարվել է, 10 զինվոր վնասվածք է ստացել
Վիրավորների մոտ Դամասկոսի բժիշկները հայտնաբերում են շնչարգելություն և բիբերի բնորոշ ռեակցիա
Ադրբեջանը Ռուսաստանի կարևոր ռազմավարական գործընկերն է Անդրկովկասում և Կասպից տարածաշրջանում, ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը
Partner news