Հրանտ Բագրատյանը հրաժարվել է մեկնաբանել Դավիթ Շահնազարյանի հայտարարությունը![]() 2 նոյեմբերի 2012 - 15:54 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախկին վարչապետ, ԱԺ-ում ՀԱԿ խմբակցության ներկայացուցիչ Հրանտ Բագրատյանի սկզբունքների մեջ չի մտնում քաղաքական գործիչների հայտարարությունների մեկնաբանումը: «Առաջինը, ես չեմ մեկնաբանում քաղաքական գործիչների հայտարարությունները, երկրոդը, ես երբեք չեմ խոսում այն քաղաքական ուժի մասին, որն իրեն ընդդիմադիր է հայտարարում»,-ասել է նա նոյեմբերի 2-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում՝ պատասխանելով լրագրողի խնդրանքին մեկնաբանել ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանի հայտարարությունն այն մասին, թե ՀԱԿ-ն այլևս գոյություն չունի որպես ինքնուրույն քաղաքական ուժ: Հրանտ Բագրատյանը նշեց, որ նա նման սովորություն չունի, նույնիսկ եթե հակառակ կողմը «վատաբանել է» իրեն և իշխանություն չէ: «Ես չեմ ասում, թե այ դու թաքնված իշխանամետ ես և խաբում ես և այլն՝ դա սխալ է»,-ասել է նա: Partner news Օրինագծին կողմ քվեարկեց 41 պատգամավոր, 66` դեմ և 1 ձեռնպահ
Բաքուն պետք է բանակցություններ սկսի ԼՂՀ հետ իր կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքների վերացման շուրջ` ներառյալ առկա ստատուս քվոն, ասել է նա Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման հեռանկարները Ազատության հրապարակում մեկնարկած հանրահավաքին ելույթ են ունենում Նախախորհրդարանի անդամները Partner news |