Հայկական ընկերությունները կմասնակցեն «World Travel Market» զբոսաշրջային միջազգային ցուցահանդեսին

Հայկական ընկերությունները կմասնակցեն «World Travel Market» զբոսաշրջային միջազգային ցուցահանդեսին

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 5-8-ին Լոնդոնում տեղի կունենա «World Travel Market» զբոսաշրջային միջազգային ցուցահանդեսը, որին Հայաստանը կներկայացնի Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը հայկական 11 զբոսաշրջային ընկերությունների հետ համատեղ:

Հերթական անգամ միևնույն տաղավարի ներքո կներկայացվի նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Այս տարի նախատեսվում է, որ ցուցահանդեսին կմասնակցեն 189 երկրներից ավելի քան 5000 զբոսաշրջային ընկերություններ, հայտնում է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի Հանրային կապերի գրասենյակը:

Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը անկախ կառույց է, որը հիմնվել է Հայաստանի Հանրապետության Կառավարության և հայազգի առաջատար գործարարների համագործակցության սկզբունքով: Հիմնադրամը տնտեսության առանցքային ոլորտների բեկումնային զարգացման միջոցով նպատակամետորեն բարձրացնում է ազգային մրցունակությունը: Նշված նպատակի իրականացման համար Հիմնադրամը պետական-մասնավոր համագործակցության սկզբունքով ներգրավում է ռազմավարական նշանակության ներդրումներ և իրականացնում է Հայաստանի Հանրապետության համար կենսականորեն կարևոր ծրագրեր:

Partner news
 Ուշագրավ
Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ գործընթացը հետաձգել են 2 տարով, իսկ պատճառը ֆինանսական միջոցներն օպտիմալ կառավարելու խնդիրն է
ԿԲ. Հայաստանի ֆինանսական հատվածն առաջին անգամը չէ, որ ընդառաջում է վարկառուներին
Գագիկ Մակարյան. Իսկ ո՞ւմ հաշվին է իրականացվելու սուբսիդավորումը
Սնդդամթերքի անվտանգության ապահովումը ԵՄ հետ ազատ առևտրի մասին պայմանագրին Հայաստանի միանալու գլխավոր պայմաններից է
Partner news