Հայկական ընկերությունների կմասնակցեն Պեկինում կայանալիք խմիչքի ցուցահանդեսին

Հայկական ընկերությունների կմասնակցեն Պեկինում կայանալիք խմիչքի ցուցահանդեսին

PanARMENIAN.Net - Զարգացման հայկական գործակալությունը իրականացնում է նոյեմբերի 4-6ը Պեկինում կայանալիք «China (Beijing) International Wine & Spirits Fair» խմիչքի ցուցահանդեսին հայկական ընկերությունների մասնակցության կազմակերպչական աշխատանքները, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:

Ցուցահանդեսը կնպաստի երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը, ինչպես նաև կխթանի հայկական խմիչքների մուտքը չինական շուկա:

Ցուցահանդեսին մասնակցում են հայկական 3 ընկերություն՝ «Երևանի կոնյակի գործարան», ՓԲԸ, «Շահնազարյան» գինու-կոնյակի տուն, Արարատի կոնյակի գործարան “Ա.Կ.Զ” ՍՊԸ:

ՀՀ արտահանմանն ուղղված գինեգործության և կոնյակագործության զարգացման ռազմավարության շրջանակներում թիրախավորված է նաև չինական շուկան, և հայկական ապրանքները տվյալ շուկայում կներկայացվեն: Չինական կառավարությունն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցել այդ ոլորտի ընկերություններին:

Հայաստանի և Չինաստանի միջև առևտրաշրջանառությունը 2011-ին կազմել է 421.5 մլն ԱՄՆ դոլար: Արտահանումը կազմել է 16262.4 մլն ԱՄՆ դոլար, իսկ ներմուծումը` 405322.8 մլն ԱՄՆ դոլար: Հիմնականում արտահանվում են հանքանյութեր: Ներմուծումը շատ ավելի դիվերսիֆիկացված է և ներառում է ապրանքների լայն տեսականի` այդ թվում,հագուստեղեն, կոշկեղեն, մեքենաշինական և քիմիական արտադրանք, սարքավորումներ, շինանյութ, սննդամթերք և այլն: Հայաստանում ներկայումս գրանցված է չինականկալիտալի մասնակցությամբ 41 ձեռնարկություն:

Partner news
 Ուշագրավ
1 շաբաթ առաջ ծիրանի մթերումը սկսել է «Սպայկա» ընկերությունը և արդեն հասցրել է 3.000տ արտահանել
«Ափսոս չէ՞, որ հայկական դրոշով օդանավերը կանգնած են մնացել արևի տակ, այն ժամանակ, երբ կարող էին թռիչքներ իրականացնել», - նշեց նա:
«Գազպրոմի» մասնաբաժինը «ՀայՌուսգազարդ» ընկերությունում ավելացնելու հարցն են քննարկել Ալեքսեյ Միլլերը և Արմեն Մովսիսյանը
Նախատեսվում է, որ ջրի մատակարարման գինը կնվազի՝ 174, 059 դրամից նվազելով մինչև 166,044 դրամ 1 խմ ջրի համար
Partner news