Ռայներ Մորել. Գերմանիան ի դեմս Հայաստանի՝ տեսնում է փորձված և վստահելի գործընկերոջ![]() 2 նոյեմբերի 2012 - 18:11 AMT PanARMENIAN.Net - Գերմանական կողմը Հայաստանի մեջ տեսնում է փորձված, վստահելի և թափանցիկ գործընկերոջ, այս մասին ասել է ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ այսօր ՊՆ-ում կայացած հանդիպման ընթացքում: Ինչպես հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը, նոյեմբերի 2-ին Սեյրան Օհանյանը ընդունել է Հայաստանում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակվելուց հետո առաջին անգամ պաշտպանության նախարարություն այցելած Ռայներ Մորելին: Նախարարը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ: Բարձր գնահատելով հայ-գերմանական պաշտպանական համագործակցությունը` Սեյրան Օհանյանը նաև համոզմունք է հայտնել, որ այն կշարունակի դինամիկ զարգանալ: Դեսպան Մորելը շնորհակալություն է հայտնել ընդունելության և բարեմաղթանքների համար` նշելով, որ գերմանական կողմը ի դեմս Հայաստանի` տեսնում է փորձված, վստահելի և թափանցիկ գործընկերոջ և պատրաստ է շարունակել ու զարգացնել ինչպես բազմաբնույթ երկկողմ փոխգործակցությունը, այնպես էլ հայ-գերմանական համագործակցությունն Աֆղանստանում: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հայ-գերմանական երկկողմ պաշտպանական համագործակցությանը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր: Partner news Ծնողին հայտնել էին, որ այն հավաստագիրը, որով երեխան կարող էր անվճար բուժվել, այլևս պիտանի չէ «Խորին վշտակցություն և զորակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների ընտանիքներին և ԱՄՆ բարեկամ ժողովրդին»,,-ասված է ՀՀ նախագահի ցավակցական հեռագրում Իտալիայում արտադրված հատուկ ցանցը պաշտպանում է ոչ միայն կարկտահարությունից, այլ նաև ցրտահարությունից «Կսպասենք մինչև հինգշաբթի»,-ասաց Հայկավանի գյուղապետը Partner news |