Արմեն Բադալյան. Առաջիկա նախագահական ընտրություններում դեռ կլինեն «ֆոնային թեկնածուներ»![]() 2 նոյեմբերի 2012 - 18:22 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում երբեք հասարակությունը նախագահ չի ընտրել: Իսկ երբ հասարակությունը չի կարող նախագահ ընտրել, քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի համոզմամբ՝ նախագահական ընտրարշավի գործընթացին մեծանում է աշխարհաքաղաքական կենտրոնների ազդեցությունը: Փորձագետը հիշեցնում է ԱՊՀ, ինչպես նաև արաբական երկրներում տեղի ունեցած վերջին իրադարձությունները, երբ իշխանափոխությանը մասնակցեցին և աջակցեցին կամ արևմուտքը, կամ Ռուսասատանը՝ իհարկե տարբեր, հակադիր դիքերում: Մեկը սատարեց իշխանություններին, մյուսն էլ ընդդիմությանը: Արմեն Բադալյանը համոզված է, որ նույնը տեղի է ունենում նաև Հայաստանում: Նա կարծում է, որ խագահի հիմանական թեկնածուները կարող են լինել ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի կողմից առաջադրվածները: «Տեսականորեն հնարավոր է, որ այս աշխարհաքաղաքական կենտրոնների կողմից չորրորդ թեկնածուն էլ առաջադրվի, բայց նշված երեք ուժերից բացի այլ թեկնածուների առաջադրումն, ընդամենը, նախընտարական քարոզարշավի ժամանակ ֆոնային բնույթ է կրելու, լինելու է դրածո թեկնածու: Խոսքը կոկրետ Րաֆֆի Հովհաննիսյանին չի վերաբերում, այլ բոլոր թեկնածուներին»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց Արմեն Բադալյանը մեկնաբանելով «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ նախագահական ընտրություններում առաջադրվելու որոշումը: Partner news ԱԳ նախարարն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ՀՀԿ խմբակցության ղեկավարն ԱԺ ամբիոնից պատասխանեց այս օրերին ընդդիմության ներկայացուցիչների հնչեցրած քննադատություններին «Եթե իշխանությունների մեջ կան մարդիկ, ովքեր այդպես չեն անի, մենք նրանցից պետք է ձերբազատվենք»,- ասաց նա Քննարկմանը հրավիրված են ԱԺ պատգամավորները, վարչապետը, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարը, ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը Partner news |