Բնանկար, նատյուրմորտ և ոչ միայն. բացվել է Անուշ Հովհաննիսյանի անհատական ցուցահանդեսը

Բնանկար, նատյուրմորտ և ոչ միայն. բացվել է Անուշ Հովհաննիսյանի անհատական ցուցահանդեսը

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևանի պատմության թանգարանում մասնակցել է Անուշ Հովհաննիսյանի` «Նայիր աշխարհին իմ գույներով» խորագրով առաջին անհատական ցուցահանդեսի բացմանը։ Այն կազմակերպվել և անցկացվել է քաղաքապետի անմիջական աջակցությամբ։ Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Գրաֆիկա, գծանկար, բնանկար, նատյուրմորտ, վիտրաժ, բատիկա և կերամիկա. ներկայացված տասնյակ գործերում արտահայտելով իր հոգու գույները՝ հեղինակը ջանացել է դիտողին փոխանցել բացառապես դրական լիցքեր։

Անուշ Հովհաննիսյանը նշել է, որ իր և երիտասարդ այլ նկարիչների համար անչափ կարևոր է նման վերաբերմունքը և այն լրացուցիչ խթան է նոր գործերի ստեղծման համար։

Partner news
 Ուշագրավ
Էդվարդ Նալբանդյանն ու Ֆրանս Թիմմերմանսը մտքեր են փոխանակել սիրիական ճգնաժամի մասին
Այն հռչակվել է Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM) որոշմամբ 1977 թվականի մայիսի 18-ին
Ֆեյսբուքյան «Լուսինե Զաքարյան» էջի նախաձեռնողները բաց նամակ են տարածել
17 մասնակիցներից եզրափակիչ անցան միայն 10-ը
Partner news