
Իսրայելը մտադիր է չորս ռազմանավ գնել Հարավային Կորեայից իր ՌԾՈւ համար: Այդ նպատակով Թել Ավիվը դեկտեմբերին իր պատվիրակությունը կուղարկի Սեուլ:
Պատվիրակությունը կլինի ռազմանավեր արտադրող ձեռնարկություններում:
Խոսքը գնում է 100 մլն դոլար արժողությամբ ռազմանավերի մասին, որոնցից յուրաքանչյուրի տարողությունը 1,4 հազար տոննա է, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: