
ԱՄՆ-ում, Քրիստինա Ագիլերան, որը ծնունդով Նյու Յորքից է, բացել է NBC հեռուստաալիքում բարեգործական հեռուստամարաթոնը «Սենդի» փոթորկից տուժածների օգտին, հայտնում է Associated Press-ը:
Միջոցառմանը մասնակցում են նաև Բոն Ջովին, Բիլլի Ջոելը, Սթինգը և այլ աստղեր:
Տարերքից ԱՄՆ-ում և Կանադայում շուրջ 80 մարդ է զոհվել, ԱՄՆ արևելյան ափին 3,5 մլն մարդ մինչ օրս առանց էլեկտրականության է մնում: «Սենդիի» ընդհանուր վնասը կարող է հասնել 50 մլրդ դոլարի: