3 նոյեմբերի 2012 - 10:35 AMT
Հունաստանի հասարակական տրանսպորտի աշխատակիցները հաջորդ շաբաթ գործադուլ կանեն

Հունաստանի հասարակական տրանսպորտի աշխատակիցները հաջորդ շաբաթ՝ երկուշաբթի, 24-ժամյա գործադուլ կանեն որպես բողոքի նշան խորհրդարանում խիստ տնտեսման միջոցների վերաբերյալ օրինագծի քննարկման դեմ:

Երեքշաբթի ակցիային կմիանան երկաթուղայինները:

Չորեքշաբթի, երբ խորհրդարանականները կսկսեն խիստ տնտեսման միջոցների վերաբերյալ քվեարկությունը, 12:00-15:00 կփակվի նաև երկրի օդային տարածքը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: