Հայաստանում քննարկում են վնասված բեռնափոխադրումների փոխհատուցման հարցերը

Հայաստանում քննարկում են վնասված բեռնափոխադրումների փոխհատուցման հարցերը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 5-ին Ծաղկաձորում մեկնարկել է վնասված բեռնափոխադրումների փոխհատուցման խնդրահարույց հարցերի քննմանը նվիրված խորհրդակցության մասնակիցների աշխատանքը, որը կշարունակվի մինչ նոյեմբերի 7-ը: Խորհրդակցությանը մասնակցելու են ավելի քան 80 պատվիրակներ` ներկայացուցիչներ Վրաստանի, ԱՊՀ և Բալթյան երկրների երկաթուղային վարչություններից, հայտնում է ՀԿԵ մամուլի ծառայությունը:

Հայցադիմումային խորհրդակցության ժամանակ քննարկվելու են վնասված բեռների փոխադրման փոխհատուցման պահանջները, որոնք վեճեր են հրահրում նշված երկրների երկաթուղիների միջև: Խորհրդակցության արդյունքում Արբրտրների խորհուրդը որոշումներ կկայացնի, որոնք անվերապահորեն կկատարվեն երկաթուղային վարչությունների կողնից:

Նշենք, որ Վրաստանի, ԱՊՀ և Բալթյան երկրների երկաթուղային վարչություններից ներկայացուցիչների մասնակցությամբ հայցադիմումային խորհրդակցությունը` սկսած 1997 թ., կայանում է տարին երկու անգամ և որպես կանոն անցկացվում է երկաթուղային վարչությունների կողնից հերթականությամբ` այբբենական կարգով:

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն առաջին անգամ հյուրընկալել է հայցադիմումային խորհրդակցությունը 2010 թվականին, հայտնում է ՀԿԵ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---