Հենրիխ Մխիթարյան. «Չելսին» կատարել է մեր խաղի խոր վերլուծություն և ավելի լավ ուսումնասիրել մեզ

Հենրիխ Մխիթարյան. «Չելսին» կատարել է մեր խաղի խոր վերլուծություն և ավելի լավ ուսումնասիրել մեզ

PanARMENIAN.Net - Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Չելսիի» հետ Չեմպիոնների լիգայի խաղից առաջ ասել է, որ նրանք դաշտում ցույց կտան այն ամենն, ինչին ընդունակ են:

«Մենք շատ լավ ենք պատրաստվել այս հանդիպմանը: Ես համոզված եմ, որ«Չելսին» կատարել է մեր խաղի խոր վերլուծություն, ավելի լավ ուսումնասիրել մեզ: Մեզ շատ բարդ խաղ է սպասվում: Եվ եթե ստացվի հասնել դրական արդյունքի, այդ ժամանակ առաջատար կլինենք»,- Մխիթարյանի խոսքերը հաղորդում է «Շախտյորի» պաշտոնական կայքը:

«Չելսի»-«Շախտյոր» խաղը կկայանա նոյեմբերի 7-ին Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---