Գրական-երաժշտական երեկո` նվիրված Կոմիտասին

Գրական-երաժշտական երեկո` նվիրված Կոմիտասին

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 11-ին` ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա գրական-երաժշտական երեկո` «Նվիրում Կոմիտաս վարդապետին»: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց տենոր Արտակ Ալավերդյանը, որը ելույթ կունենա երեկոյի ընթացքում, նմանատիպ երեկո այս տարի անցկացվել է հուլիսի 13-ին: «Այդ ծրագիրը լավ արձագանք ստացավ, և մենք որոշեցինք , որ այն պետք է ունենա շարունակություն: Այս անգամ դիմեցինք նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի աջակցությանը, որը մեծ սիրով համաձայնեց օժանդակել մեծ վարդապետին նվիրված երեկոյի կազմակերպմանը»,- ասաց նա` հավելելով, որ յուրաքանչյուրը պատիվ կհամարի օժանդակել Կոմիտասին նվիրված միջոցառմանը:

Տենորը շեշտեց, որ երեկոն կբացվի հոգևորականի` Արմեն սարկավագ Սահակյանի խոսքով: «Դա շատ կարևոր մաս է: Բացի այդ, նախորդ երեկոյի ծրագրին միացել է Խորեն Լևոնյանը, որը կապահովի երեկոյի գրական մասը. այն դեռևս չենք ուզում բացել, թող հանդիսատեսը գա և վայելի: Իսկ ինձ կնվագակցի Կատարինե Հովսեփյանը»,- նշեց նա:

«Նվիրում Կոմիտաս վարդապետին» գրական-երաժշտական երեկոյի մուտքն ազատ է:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---