Գալիք շաբաթ Հայաստանում կանխիկ դոլարը, հավանաբար, կվաճառվի 406-410 դրամով

Գալիք շաբաթ Հայաստանում կանխիկ դոլարը, հավանաբար, կվաճառվի 406-410 դրամով

PanARMENIAN.Net - Նախորդ շաբաթ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա բորսայում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը նվազել է 0,06 տոկոս՝ մինչև 405,38 դրամ: Սակարկությունների ծավալը մեկ շաբաթում կազմել է 7,95 դոլար, ինչը 22,67 տոկոսով քիչ է, քան նախորդ շաբաթ: Կանխիկ դոլարի վաճառքի միջին փոխարժեքը բարձրացել է 0,20 տոկոսով և շաբաթ օրը՝ նոյեմբերի 3-ին, կազմել է 408,23 դրամ:

«Գալիք շաբաթ Հայաստանում ԱՄՆ դոլարի փոխարժեքը կարող է մի քիչ բարձրանալ կողային տրենդի շրջանակներում»,- կարծում են FOREXCLUB-ում: Դա պայմանավորված է պահպանվող ներքին պահանջարկով, ինչպես նաև ԱՄՆ ԴՊՀ կողմից քանակական խթանման նոր ծրագրի գործարկման վերաբերյալ թուլացած էյֆորիայով:

Հայաստանում կանխիկ դոլարի վաճառքի միջին փոխարժեքը գալիք շաբաթ, հավանաբար, կգտնվի 406,0-410,0 դրամի սահմաններում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---