Եթե «Արմավիան» չվճարի իր պարտքը «Զվարթնոցին», վերջինս կդադարի գործել սեփական պարտքի պատճառով 6 նոյեմբերի 2012 - 14:12 AMT PanARMENIAN.Net - «Արմավիա» ավիաընկերության պարտքը «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոնին հասել է 94 մլն դրամի: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսում տեղեկացրեց «Զվարթնոց ավիաօդերևութաբանական կենտրոն» ՓԲ ընկերության փոխտնօրեն, տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Պավել Մանուկյանը: «Յուրաքանչյուր թռիչքի համար կենտրոնի կատարած օդերևութաբանական կանխատեսման դիմաց Հայաստանի ազգային ավիափոխադրողը պետք է վճարի 33 հազ. դրամ, ինչը չի կատարում կամ մասամբ է կատարում շուրջ երկու տարի: Իսկ դրա արդյունքում իր հերթին հարկային մարմիններին 14,5 մլն դրամ պարտք է կենտրոնը»,- նշեց նա: «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն ՓԲ ընկերության իրավաբան Անահիտ Գրիգորյանն իր հերթին ասաց, որ եթե կենտրոնը չվճարի իր պարտքը, ապա իր գործունեությունը կդադարեցի, հետևաբար չվերթները կիրականացվեն առանց օդերևութաբանական կանխատեսման: «Ուղևորների կյանքը կվտանգվի, և կենտրոնը մինչ օրս շարունակում է սպասարկել «Արմավիային»` ելնելով բացառապես քաղաքացիների անվտանգության ապահովման անհրաժեշտությունից: Բայց այսպես երկար չի կարող շարունակվել»,- ասաց նա` հավելելով, որ անհրաժեշտության դեպքում կենտրոնը կդիմի նաև դատարան: «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոնի տեխնիկական ծառայության պետ Գառնիկ Պետրոսյանը շեշտեց, որ այդ հարցով կենտրոնը դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: «Այս խնդրի մասին տեղյակ են բոլոր պատկան մարմինները: Մենք բոլոր օրինական միջոցներով պահանջելու ենք վերադարձնել կենտրոնի պարտքը, հակառակ դեպքում ստիպված կլինենք դադարեցնել մեր գործունեությունը և դրանով իսկ հանգեցնել չվերթների դադարեցմանը առհասարակ»,- ասաց Պետրոսյանը: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ ՌԴ-ն երբեք չի հեռանա Կովկասից Նա հավելել է, թե Ադրբեջանին հաջողվել է ՌԴ հետ համագործակցության այնպիսի ձևաչափ մշակել, որը փոխշահավետ է Ամառային զոչակոչը կմեկնարկի ապրիլի 29–ից Կզորակոչվեն նաև մինչև 2024–ի մարտի 1-ը կամավոր հիմունքներով ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի անձինք Չիլիում ապրիլի 24-ը հայտարարվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր Պատգամավորների պալատը հավանություն է տվել Քաղաքացիները փակել են Երևան–Գյումրի ճանապարհը․ Փակ են նաև դեպի Սևան և Իրան տանող մայրուղիները Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը փակ է Տիգրանաշենի հատվածում |