Թուրքական ԱԶԿ-ն առաջարկում է խորհրդարանական հանրապետությունից անցնել նախագահականի

Թուրքական ԱԶԿ-ն առաջարկում է խորհրդարանական հանրապետությունից անցնել նախագահականի

PanARMENIAN.Net - Թուրքիայի իշխող Արդարության և զարգացման կուսակցությունը՝ ԱԶԿ-ն խորհրդարանական հանրապետությունից նախագահականի անցնելու առաջարկ է արել խորհրդարանում, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը:

Թուրքիայում նախագահը հիմնականում արարողակարգային դեմք է, իսկ իրական իշխանությունը պատկանում է վարչապետին: Սակայն սահմանադրական բարեփոխման շրջանակներում ԱԶԿ-ն մտադիր է զգալի լիազորոթյուններ փոխանցել նախագահին:

Ի տարբերություն նախորդ ընտրությունների, Թուրքիայի նոր նախագահը, սահմանադրական ուղղումների հիման վրա, 2014 թ. առաջին անգամ կընտրվի ուղիղ ընտրությունների միջոցով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---