Փորձագետ. ԼՂՀ ճանաչումը Նոր Հարավային Ուելսի կողմից հայ համայնքի արդյունավետ աշխատանքի հերթական օրինակն է

Փորձագետ. ԼՂՀ ճանաչումը Նոր Հարավային Ուելսի կողմից հայ համայնքի արդյունավետ աշխատանքի հերթական օրինակն է

PanARMENIAN.Net - «Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսի օրենսդիր խորհրդի բանաձևը ԼՂՀ ճանաչման մասին հայ համայնքի արդյունավետ աշխատանքի հերթական օրինակն է, որն առավելագույնս է օգտագործում ունեցած հնարավորությունները արտաքին քաղաքականության գծով պաշտոնական Երևանին ու Ստեփանակերտին աջակցելու համար»,- Analitika.at.ua-ին տված հարցազրույցում հայտարարել է ուկրաինացի փորձագետ, «Քաղաքականություն» վերլուծական կենտրոնի միջազգային նախագծերի համակարգող Օլեգ Սմիռնովը:

«Բացի այդ, նման մարտավարությունը, այն է Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչման հասնելը այդ հարցը տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակով առաջ մղելու ճանապարհով, կարող է բավականին արդյունավետ լինել մի իրավիճակում, երբ Եվրոպայի երկրների ու ԱՄՆ կառավարությունները փորձում են անտեսել գործերի իրական դասավորությունը Կովկասում»,-ասել է փորձագետը:

Ավստրալական Նոր Հարավային Ուելս նահանգի օրենսդրական խորհուրդը միաձայն բանաձև է ընդունել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման և 20 տարի առաջ իր անկախության մասին հայտարարած Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին: Բանաձևը ներկայացվել է խորհրդի քննարկմանը Մարի Ֆիկարոյի կողմից: Բանաձևում կոչ է արվում Ավստրալիայի կառավարությանը ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը և ամրապնդել նրա հետ հարաբերությունները: Ընդունված բանաձևում Օրենսդրական խորհուրդը ճանաչում է, մասնավորապես, ժողովուրդների հիմնական իրավունքը, այդ թվում` ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը, ընդգծում է Ղարաբաղի ջանքերն օրինական ընտրություններ անցկացնելու ճանապարհով ազատ և ժողովրդավարական հասարակություն ձևավորելու ուղղությամբ, աջակցում Ղարաբաղի ընդգրկմանը միջազգային հասարակություն և կոչ անում համագործակցել միջազգային հանրության հետ տարածաշրջանային խնդիրների լուծման համար, կոչ անում սահմանել խաղաղ հարաբերություններ և շարունակել տնտեսական և մարդասիրական աջակցությունը Ղարաբաղին:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---