Դամասկոսում սպանվել է սիրիական խորհրդարանի խոսնակի եղբայրը

Դամասկոսում սպանվել է սիրիական խորհրդարանի խոսնակի եղբայրը

PanARMENIAN.Net - Սիրիայի խորհրդարանի խոսնակ Ջիհադ ալ Լահամի եղբայր Մուհամմեդ ալ Լահամը սպանվել է Դամասկոսում՝ Մայդեն թաղամասում:

Նրա վրա հարձակում են գործել քաղաք ներթափանցած ահաբեկիչները, հաղորդել է «Սուրիա» հեռուստակայանը:

«Երկրում քաղաքացիական խաղաղության հակառակորդներն ընտրում են որպես իրենց թիրախներ գործիչների, ովքեր հայտնի են ազգային հայրենասիրական դիրքորոշմամբ»,- ասվում է հաղոդագրությունում:

«Ալ Վատան» լրատվական ծառայության տվյալներով, վերջին 48 ժամվա ընթացքում մայրաքաղաքի մատույցներում ոչնչացվել են 120 զինված ծայրահեղականներ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---