Կոնվերս Բանկը բացել է իր նոր՝ «Էրեբունի» մասնաճյուղը

Կոնվերս Բանկը  բացել է իր նոր՝ «Էրեբունի»  մասնաճյուղը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 6-ին Էրեբունի 11 հասցեում պաշտոնապես բացվեց Կոնվերս Բանկի 30-րդ մասնաճյուղը: «Էրեբունի» մասնաճյուղը լավագույնս հարմարեցված է բանկային ժամանակակից ծառայությունների սպասարկման ստանդարտներին և հագեցած է անհրաժեշտ սարքավորումներով և անձնակազմով՝ սպասարկելու օրական շուրջ 150-200 հաճախորդի: Իրավաբանական անձանց սպասարկումը առանձնացված է, ինչը հնարավորություն է տալիս տարանջատել հաճախորդներին և նրանց կողմից իրականացվող գործարքները և իրականացնել արագ սպասարկում, հայտնում է բանկի մամլո ծառայությունը:

Մասնաճյուղը հանդես կգա բանկային ճկուն առաջարկներով. բիզնես վարկեր, հիպոթեքային, մեքենայի, ոսկու գրավով, կառուցապատման, ուսանողական և այլ անհատական վարկեր, ժամկետային ավանդներ, բանկային հաշիվներ, փոխանցումներ, քարտեր: Կոնվերս Բանկն իր բանկային ծառայությունների ամբողջական փաթեթները հաճախորդներին կառաջարկի առավել մրցունակ և գրավիչ պայմաններով:

Տեղեկացնենք, որ այսօր Կոնվերս Բանկը Երևան քաղաքում ունի 12, իսկ ՀՀ մարզերում 18 մասնաճյուղ` ներառյալ 2 Փոստբանկ մասնաճյուղերը` Երևան և Կապան քաղաքներում: Բանկը որդեգրել է նաև հաճախորդների սպասարկման ‘’7 օր 24 ժամ’’ սկզբունքը և նույնիսկ կիրակնօրյա 24-ժամյա սպասարկում է իրականացնում ՛՛Արմենիա Միջազգային Օդանավակայաններում՛՛ տեղակայված իր ՛՛Ավիացիա՛՛ մասնաճյուղում, և կիրակնօրյա-կեսօրյա սպասարկում ՛՛Կիլիկիա՛՛ մասնաճյուղում:

Նպատակ ունենալով անընդհատ կատարելագործելու իր բանկ-հաճախոդ հարաբերությունները` Կոնվերս բանկը շարունակաբար բարելավում է և° իր մասնաճյուղերը, և°առաջարկվող պրոդուկտները ` ապահովելով բարձր չափանիշներին համապատասխանություն և հաճախորդների սպասարկման համար առավել բարենպաստ և ժամանակակից պայմաններ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---