«ՀայՌուսգազարդը» գլխավորում է Հայաստանի 1000 խոշոր հարկ վճարողների ցուցակը

«ՀայՌուսգազարդը» գլխավորում է Հայաստանի 1000 խոշոր հարկ վճարողների ցուցակը

PanARMENIAN.Net - Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր Պետեկամուտների կոմիտեի հրապարակած Հայաստանի 1000 խոշոր հարկ վճարողների ցուցակի, 2012թ. երեք եռամսյակների արդյունքում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն առաջատար դիրքեր է զգաղեցնում: 2012թ. հունվար-սեպտեմբերին բնական գազի մատակարարման և իրացման մենաշնորհատերը պետբյուջե է վճարել 22,6 մլրդ դրամ 2011թ. նույն ժամանակահատվածի 15,9 մլրդ դրամի դիմաց:

Խոշոր հարկատուների ցանկում երկրորդը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է, որը պետբյուջե է փոխանցել 16,4 մլրդ դրամ, նրան հաջորդում է «Ալեքս Գրիգը»՝ 13,5 մլրդ դրամով, «Ղ-Տելեկոմը» (ապրանքանիշը VivaCell-MTS)– ՝ 13,3 մլրդ դրամով: Հնգյակը եզրափակում է «Արմենիա Տելեֆոն Քոմփանին»՝ 9,67 մլրդ դրամով:

Ընդհանուր առմամբ Հայաստանի 1000 խոշոր հարկ վճարողները պետբյուջե են փոխանցել 394,9 մլրդ դրամ՝ 2011թ. նույն ժամանակահատվածի 352,8 մլրդ դրամի դիմաց:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---