Շաբաթվա ավարտին NASDAQ OMX Արմենիան կգործարկի ԱՊՀ –ում եզակի երկարաժամկետ վարկային ռեսուրսների հարթակը

Շաբաթվա ավարտին NASDAQ OMX Արմենիան կգործարկի ԱՊՀ –ում եզակի երկարաժամկետ վարկային ռեսուրսների հարթակը

PanARMENIAN.Net - Արդեն հաջորդ շաբաթվա վերջում NASDAQ OMX Արմենիան կգործարկի նոր վարկային հարթակ: Այդ մասին նոյեմբերի 6-ին լրագրողների հետ զրույցում հայտնել է NASDAQ OMX Արմենիա բորսայի գլխավոր տնօրեն Կոնստանտին Սարոյանը: «Այնտեղի մեխանիզմը միանգամայն տարբերվում է գործող կարճաժամկետ overnight, վարկերից, այն եզակի է նույնիսկ ԱՊՀ երկրների համար»,-ասել է նա:

Սարոյանը հավելել է, որ նոր պրոդուկտը նախատեսվում է 7 օրվա համար, երբ ֆինանսական հաստատությունները կկարողանան սակարկել իրենց ժամանակավորապես ազատ դրամական միջոցները:

Օvernight միջբանկային մեկօրյա վարկերի հարթակը գործարկվեց NASDAQ OMX Արմենիա բորսայում 2010թ. ապրիլի 2-ին: Այսօրվա դրությամբ այդ հարթակն, ըստ գլխավոր տնօրենի, բավականին ակտիվ է աշխատում, ինչն էլ նախադրյալ հանդիսացավ նոր, ավելի երկարաժամկետ պրոդուկտի գործարկման համար:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---