2013 թ. պետբյուջեի եկամուտների ընդհանուր գումարը կկազմի 1տրիլիոն 31 մլրդ դրամ

2013 թ. պետբյուջեի եկամուտների ընդհանուր գումարը կկազմի 1տրիլիոն 31 մլրդ դրամ

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 6-ին ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում ավարտվեցին «Հայաստանի Հանրապետության 2013թ. պետական բյուջեի մասին» նախագծի քննարկումները:

«Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում եկամուտների ընդհանուր գումարը ծրագրվել է 1տրիլիոն 31 մլրդ դրամիչափով՝ ընթացիկ տարվա համեմատությամբ 13 տոկոսով ավելի: Ծախսերը կկազմեն 1 տրիլիոն 151 մլրդ դրամ:

2013 թվականի բյուջետային եկամուտների կազմում մեծ տեսակարար կշիռ կունենան հարկերը եւ պետական տուրքերը` 96.25%, պաշտոնական դրամաշնորհները եւ այլեկամուտները կապահովեն տարեկան բյուջետային եկամուտների համապատասխանաբար 1,59%-ը եւ 2,16%-ը:

Հարկային եկամուտները եւ պետական տուրքերը 2013 թվականի համար ծրագրվել են 992.9 մլրդ դրամի չափով` ՄԺԾԾ-ով նախատեսված 961.9 մլրդ դրամի դիմաց:

Օտարերկրյա պետություններից եւ միջազգային կազմակերպություններից 2013 թվականին ակնկալվում է ստանալ 16,4 մլրդ դրամի չափով պաշտոնական դրամաշնորհներ:

Այլ եկամուտների մասով մուտքերը 2013 թվականի համար ծրագրվել են 22,3 մլրդ դրամի չափով:

ՀՀ 2013 թվականի պետական բյուջեի նախագծի ծախսային մասը ՀՀ 2012 թվականի պետական բյուջեի հաստատված մակարդակի համեմատ ավելացել է շուրջ 107 մլրդ դրամով:

ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը նախատեսվում է հատկացնել 1 մլրդ 841 մլն դրամ, որը 344 մլն դրամով ավել է 2012 թ. տրամադրվածից: Ընթացիկ ծախսերին հատկացվածմիջոցներն ուղղվելու են հետեւյալ ծրագրերի իրականացմանը. «Աջակցություն ՓՄՁ սուբյեկտներին» ծրագրին՝ 150 մլն դրամ, «Զբոսաշրջության աջակցության ծառայություններ»ծրագրին՝ 50 մլն դրամ, «Ստանդարտների մշակման ծառայություններ» ծրագրին՝ 14,3 մլն դրամ, «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խթանման ծառայություններ»ծրագրին՝ 80 մլն դրամ, «Գյումրու տեխնոպարկի գործունեության իրականացում» ծրագրին՝ 164 մլն դրամ, «Պետական աջակցություն Հայաստանի ազգային մրցունակությանհիմնադրամի կանոնադրական խնդիրների իրականացմանը» ծրագրին՝ 264 մլն դրամ, «ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբնախատեսված միջոցառումների իրականացման պետական աջակցություն» ծրագրին՝ 300 մլն դրամ, «Հավատարմագրման համակարգի բարեփոխում եւ հավատարմագրմանազգային մարմնի ստեղծում» ծրագրին՝ 14 մլն դրամ: Միաժամանակ նախատեսվում է շարունակել եւ իրականացնել նպատակային մի շարք ծրագրեր:

Էներգետիկայի եւ բնական պաշարների ոլորտին նախատեսվում է հատկացնել 15 մլրդ 615 մլն դրամ` 2012 թվականի պետական բյուջեով հաստատված 12 մլրդ 467 մլն դրամիդիմաց: Ընթացիկ ծախսերը կկազմեն 752 մլն դրամ: Դրանք ուղղվելու են «Ռադիոակտիվ թափոնների վնասազերծման ծառայություններ» եւ «Ընդերքի մասին տեղեկատվությանտրամադրման ծառայություն» ծրագրերին: Ոլորտում նախատեսվում են իրականացնել նաեւ հետեւյալ նպատակային վարկային եւ դրամաշնորհային ծրագրերը՝ Ճապոնիայիկառավարության աջակցությամբ իրականացվող համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկի կառուցման ծրագիրը, Գերմանիայի զարգացման վարկերի բանկի աջակցությամբիրականցվող «Գյումրի-2» ենթակայանի վերականգնման ծրագիրը, Գերմանիայի զարգացման վարկերի բանկի աջակցությամբ իրականցվող Որոտանի հիդրոէլեկտրոկայաններիհամալիրի վերականգնման ծրագիրը, Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի աջակցությամբ իրականացվող Էլեկտրամատակարարման հուսալիության ծրագիրը,Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Էներգախնայողության դրամաշնորհային ծրագիրը:

Տրանսպորտի եւ կապի ոլորտների համար նախատեսված է 85 մլրդ դրամ` ՀՀ 2012 թվականի պետական բյուջեով հաստատված 73 մլրդ դրամի դիմաց: Ընթացիկ ծախսերը կկազմեն 15 մլրդ դրամ: Դրանք ուղղվելու են «Ավտոճանապարհների պահպանում եւ շահագործում», «Մարզային նշանակության ավտոճանապարհներիձմեռային պահպանում, ընթացիկ պահպանում եւ շահագործում», «Հեռահաղորդակցության եւ կապի կանոնակարգման ծառայություններ», «ՀՀ հսկիչ սարքերի (թվայինտախոգրաֆի) համակարգի ստեղծում եւ ներդրում», «Երկաթուղու շինարարություն» ՓԲԸ-ին սուբսիդիայի տրամադրում», «ՀՀ համայնքային բյուջեներին նպատակայինհատկացումների, սուբվենցիաների տրամադրում», «Երեւանի մետրոպոլիտենի աշխատանքների կազմակերպման բնագավառում պետության կողմից համայնքի ղեկավարինպատվիրակված լիազորությունների իրականացման ֆինանսավորում» ծրագրերի իրականացմանը: Ոչ ֆինանսական ակտիվների գծով նախատեսվել է 4 մլրդ դրամ: Դրանք կուղղվեն «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում», «Տրանսպորտայինօբյեկտների հիմնանորոգում» ծրագրերի իրականացմանը: Միաժամանակ ոլորտում շարունակվելու են նպատակային վարկային ծրագրերը:

ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի պահպանման համար նախատեսվում է 515 մլն դրամ` 2012 թվականի համար հաստատված 494 մլն դրամի դիմաց:

«Կրթական հաստատությունների հիմնանորոգում եւ շինարարություն» ծրագրով նախատեսվում է 6,4 մլրդ դրամ: Շենքերի հիմնանորոգման եւ կառուցման աշխատանքներկիրականացվեն թվով 89 կրթական հաստատություններում: Մասնավորապես «Կրթական օբյեկտների հիմնանորոգում» ծրագրով նախատեսված 4,8 մլրդ դրամի շրջանակներումկիրականացվեն 71 օբյեկտների հիմնանորոգման աշխատանքներ, որից 26-ի աշխատանքները նախատեսվում է ավարտել 2013 թվականին: «Կրթական օբյեկտներիշինարարություն» ծրագրով նախատեսված 993 մլն դրամի շրջանակներում կիրականացվեն թվով 10 օբյեկտների շինարարական աշխատանքներ, որից 3-ի աշխատանքներընախատեսվում է ավարտել 2013 թվականին, «Ավագ դպրոցների շենքերի հիմնանորոգում» ծրագրով նախատեսված 542,7 մլն դրամի շրջանակներում կիրականացվեն 7օբյեկտների հիմնանորոգման աշխատանքներ, որից 2-ի աշխատանքները նախատեսվում է ավարտել 2013 թվականին: «Միջին մասնագիտական ուսումնականհաստատությունների հիմնանորոգում» ծրագրով ծախսեր նախատեսվել են 1 օբյեկտի հիմնանորոգման աշխատանքները շարունակելու համար` 50 մլն դրամի չափով: «Մարզականօբյեկտների հիմնանորոգում եւ շինարարություն» ծրագրի համար նախատեսվում է 341 մլն դրամ, իսկ «Հուշարձանների ամրակայում, նորոգում եւ վերականգնում» ծրագրի համար՝215 մլն դրամ:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին կհատկացվի 523 մլն դրամ, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովինհատկացվող գումարների 90 տոկոսը աշխատավարձերի ֆոնդն է կազմում՝ 200 մլն դրամի սահմաններում:

ՀՀ անշարժ գույքի կադաստրում իրականացվող քաղաքականությունը 2013թ. ուղղված է լինելու Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույքի պետական միասնականկադաստրի վարման համակարգի զարգացմանը խոչնդոտող գործոնների վերացմանն ու զարգացող տեղեկատվական հասարակության նորանոր պահանջները բավարարելուունակ համակարգի ձեւավորմանը: Արդյունքում հնարավոր կլինի զգալիորեն պարզեցնել իրավունքների պետական գրանցման եւ տեղեկատվության տրամադրմանընթացակարգերը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---