Քաղաքապետարանը պատրաստվում է ձմռանը

Քաղաքապետարանը պատրաստվում է ձմռանը

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել, որի ժամանակ քննարկվել է 2012-2013թթ ձմռան նախապատրաստական աշխատանքների ծրագիրը: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնում են քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Կամո Արեյանը նշել է, որ ձմռան ամիսներին բոլոր աշխատանքները պետք է կազմակերպվեն հնարավորին արագ ու արդյունավետ, որպեսզի բնակիչները որևէ խնդրի չբախվեն: Վարչական շրջանների կոմունալ բաժինների պետերին հանձնարարվել է մեկշաբաթյա ժամկետում վերացնել մեքենամեխանիզմների հնարավոր թերությունները և դրանք բերել պատրաստ վիճակի` զուգահեռաբար շարունակելով աղի ու ավազի համապատասխան խմբաքանակի ներկրումն ու կուտակումը:

Նշվել է, որ մայրաքաղաքի փողոցների, բակերի ու այգիների մաքրման աշխատանքներին այս տարի ևս կներգրավվեն շինարարարական կազմակերպությունների ուժերը, կանաչապատման ձեռնարկությունների աշխատակիցները, վարձակալական հիմունքներով կձևավորվեն նաև առանձին աշխատանքային խմբեր: Ամբողջ գործընթացը կվերահսկի Երևանի քաղաքապետի որոշմամբ նախորդ տարի ձևավորված օպերատիվ շտաբը, որին հանձնարարվել է արագ արձագանքել բնակիչների հնարավոր ահազանգերին` համագործակցելով նաև «Երևան Գազ», «Երևան Ջուր» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունների դիսպետչերական ծառայությունների հետ:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---